
Ավստրիական OMV նավթագազային ընկերությունը «Գազպրոմ»-ին վճարել է` ըստ նոր սխեմայի
Ավստրիական OMV նավթագազային ընկերությունը ՌԻԱ Նովոստի գործակալությանը հաղորդել է, որ «Գազպրոմ»-ի գազի դիմաց վճարումներն իրականացրել է նոր սխեմայի համաձայն, այն առաջվա նման նոմինացվել է եվրոյով:
«OMV-ը վճարման գործընթացը կատարել է պատժամիջոցների պահանջներին համապատասխան: Վճարումն արդեն իրականացվել է եւ առաջվա նման նոմինացվել է եվրոյով: Մենք մեր վճարման պարտավորությունը կատարված ենք համարում գումարը եվրոյով փոխանցելու ճանապարհով»,-ՌԻԱ Նովոստիին ասել է ընկերության ներկայացուցիչը: