Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ԵՄ-ի խորհուրդը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
03/06/2022 19:19
Կիսվել

ԵՄ-ի խորհուրդը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը

ԵՄ-ի խորհուրդը հունիսի 3-ին հաստատել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք վերաբերում են տնտեսական հատվածին, ինչպես նաեւ Ռուսաստանից եւ Բելառուսից ֆիզիկական անձանց:

«Այսօր Խորհուրդը որոշում է ընդունել կիրարկել տնտեսական եւ անհատական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք ուղղված են Ռուսաստանին եւ Բելառուսին»,-ասվում է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է ԵՄ-ի խորհրդի կայքում:

ԵՄ-ի այդ պատժամիջոցների շրջանակներում արգելք կսահմանվի Ռուսաստանից նավթահումքի եւ առանձին նավթամթերքների ներմուծան վրա: Նշվում է, որ նավթահումքից փուլային հրաժարումը կտեւի շուրջ կես տարի, իսկ նավթամքերքներից հրաժարումը՝ մինչեւ ութ ամիս: ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ հավաստվում է, որ միության առանձին երկրների համար նախատեսված են ժամանակավոր բացառություններ:

Ինչպես հաղորդվել է, մի շարք պետություններ, մասնավորապես Հունգարիան, հնարավորություն կստանան ինչ-որ ժամանակ հումք ներմուծել «Դրուժբա» խողովակաշարով:

Բուլղարիային թույլատրում են ժամանակավորապես շարունակել Ռուսաստանից նավթի ներկրումը ծովով, իսկ Խորվաթիան կպահպանի առանձին նավթամթերքների ներմուծման հնարավորությունը: Բացի այդ, պատժամիջոցները ենթադրում են SWIFT միջազգային համակարգից ռուսաստանյան երեք բանկերի՝ ««Սբերբանկ»-ի, «Մոսկվայի վարկային բանկի» եւ «Ռոսսելխոզբանկ»-ի անջատում: Բացի դրանցից, համակարգից կբացառեն Բելառուսի զարգացման եւ վերակառուցման բանկը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ն նաեւ կընդլայնի մի շարք ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանական սահմանափակումները, «որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության եւ անվտանգության հատվածի տեխնոլոգիական կատարելագործմանը»: Դրանք ներառում են քիմիկատների 80 տեսակ, որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության համար»:

Բացի այդ, ԵՄ-ն արգելք կսահմանի Ռուսաստանին հաշվապահական, խորհրդատվական ծառայություններ եւ հասարակայնության հետ կապերի ծառայություններ տրամադրելու վրա: Արգելքի տակ կհայտնվեն նաեւ ամպային ծառայությունները: Եվրամիության պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն մի շարք ֆիզիկական եւ իրավական անձինք: Նրանց թվում են՝ ձեռնարկատերերը եւ նրանց ընտանիքների անդամները, Ռուսաստանի իշխանությունների, ինչպես նաեւ պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչներ եւ մեկ ֆինանսական կազմակերպություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04