
Թուրքիայում տարեվերջի համար կանխատեսվում է 49 տոկոս գնաճ
Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթին Թուրքիայում 2022 և 2023 թվականների կանխատեսվող գնաճի և գնաճի դեմ պայքարի վերաբերյալ հայտարարություններ է արել:
Այս մասին հաղորդում է թուրքական Sondakika-ն:
Նախարարի փոխանցմամբ՝ 2022թ. վերջի համար կանխատեսվում է 48-ից 49 տոկոս գնաճ, իսկ 2023թ. վերջի համար՝ 19,9 տոկոս:
Բացատրելով, որ մոտ ապագայում տոկոսադրույքի իջեցում չի նախատեսվում՝ Նեբաթին հայտարարել է, որ տոկոսադրույքները կարող են իջեցվել տնտեսական ցուցանիշների ակնկալվող բարելավումից հետո։