Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
HSBC GROUP – ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԱՊԵԼԸ ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԻԶՆԵՍԻՆ
07/06/2011 11:38
Կիսվել

HSBC GROUP – ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԱՊԵԼԸ ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԻԶՆԵՍԻՆ

2011 թվականի մայիսի վերջին շաբաթը Հայաստանում բացված առաջին միջազգային բանկի` « Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի համար նշանավորվեց Հայաստանի պատմամշակութային կոթող` Զվարթնոց տաճարում Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի-ի տասնհինգամյակի տոնակատարությամբ, որին մասնակցեցին Հայաստանի Վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանը, կառավարության և Կենտրոնական բանկի  անդամներ, բանկի հաճախորդներ, ինչպես նաև Էյչ-Էս-Բի-Սի Խմբի բարձրաստիճան ղեկավարներ և հայաստանյան բանկի աշխատողներ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի մամուլի ծառայությունից` Հայաստանի Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս տոնակատարության ժամանակ նշել է, որ դժվար է գերագնահատել 90-ականների կեսերին Հայաստանյան շուկա մտնելու Էյչ-Էս-Բի-Սի-ի համարձակ եւ կարեւոր քայլը, որը, ըստ նրա, երկրի ապագայի նկատմամբ վստահություն հաղորդեց բոլորին եւ ներգրավեց այլ ներդրողներին Հայաստան:  «Հայաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի օտարերկրյա ներդրողները Հայաստանում իրենց զգան բարենպաստ միջավայրում, իսկ Էյչ-Էս-Բի-Սի-ն շարունակի բարգավաճել` ի շահ հայ ժողովրդի և իր բաժնետերերի»,- ավելացրել է Վարչապետը:

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր գործադիր տնօրեն Փիթեր Բոյլզի խոսքով. « Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը վառ օրինակն է նրա, թե ինչպես կարելի է բնական ճանապարհով և շատ կարճ ժամանակահատվածում կայուն եւ ամուր բիզնես կառուցել: Հավաստիացնում եմ Հայաստանի կառավարությանն ու Կենտրոնական Բանկին, ինչպես նաեւ մեր հաճախորդներին, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն կշարունակի  հավատարիմ մնալ Հայաստանին: Մեր նոր նախաձեռնություններից ու նպատակներից մեկը` ողջ աշխարհի հայությանը Էյչ-Էս-Բի-Սի-ի հայաստանյան բիզնեսին կապելն է»:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 87 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միակ բանկն է, որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ մատուցել:

Բացման պահին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն ուներ 18 աշխատակից, որոնք սպասարկում էին 100-ից պակաս հաճախորդների: Այսօր բանկը ունի 384 աշխատակից, սպասարկում է  ավելի քան 33 հազար անհատ և հինգ հազար իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների իր 8 մասնաճյուղերի և գրասենյակների միջոցով: Բանկն ունի ավելի քան 50 բանկոմատներից բաղկացած խոշորագույն ցանցերից մեկը Երևանում:  2011թ. մարտի 31-ի դրությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ակտիվները կազմում են շուրջ 405 միլիոն ԱՄՆ դոլար` 1996 թվականի 5 միլիոն դոլարի դիմաց:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69