ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱ-ՈՒՄ ՏՈՒՐԻԶՄԸ ԿԱԶՄՈՒՄ Է 2,5%
Ժամանակակից փուլում համաշխարհային տնտեսությունում տուրիզմը կարևոր դեր է խաղում: Համաշխարհային ՀՆԱ-ի 3,2%-ը բաժին է ընկնում տուրիզմին: Ամբողջ աշխարհում այս ոլորոտւմ աշխատում է192 մլն մարդ, որը կազմում է աշխարհի ընդհանուր զբաղվածների 8%-ը:
Ինչպես հաղորդում են ռուսական աղբյուրները` տուրիզմին Ռուսաստանում բաժին է ընկնում ՀՆԱ-ի 2,5%-ը: Բնական և կլիմայական բազմազանությամբ պայմանավորված՝ Ռուսաստանում զարգացած են տուրիզմի գրեթե բոլոր տեսակները: UNWTO-ի գնահատմամբ` բնական և մշակութային զբոսաշրջային ներուժով Ռուսաստանը զբաղեցնում է աշխարհում հինգերորդ հորիզոնականը: