ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ STARTUP-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ MICROSOFT–Ը ԿՆԵՐԴՆԻ 10 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
Ամերիկյան Microsoft ընկերությունը պատրաստ է ներդնել մոտ 10 մլն ԱՄՆ դոլար` Ռուսաստանում startup-ընկերությունների զարգացման համար: Ըստ Microsoft-ի ռուսաստանյան ներկայացուցչյության հայտարարության` այս ծրագիրն ուղղված է շուկայի և ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը:
Նշենք, որ Microsoft-ն ունի ՏՏ ընկերություններին աջակցելու միջազգային փորձ: Այս ծրագիրը Ռուսաստանում գործում է 2008թ.-ից, որի առավելություններից արդեն օգտվել են մոտ 2.5 հազ. ընկերություններ: