Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԻՋԻՆ ԳՆԵՐԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ 7%-ՈՎ
08/06/2011 12:00
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԻՋԻՆ ԳՆԵՐԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ 7%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Երևան քաղաքի` ըստ վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն մայրաքաղաքում 2011 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով նախորդ տարվա այս նույն ամսվա համեմատությամբ գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների անկում: Այսպես, հաշվետու ամսում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն վարչական շրջանում` 447.3 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ այս վարչական շրջանում բնակարանների 1 քմ-ի գինը նվազել է շուրջ 4%-ով:

Մայրաքաղաքային բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց համեմատաբար բարձր գներ են սահմանվել նաև Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում: Այս վարչական շրջաններում բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է համապատասխանաբար 347.4 հազար և 264.2 հազար դրամ: Տարեկան կտրվածքով այս երկու վարչական շրջաններում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների անկում` 2-4%-ի սահմաններում:

Նոր-Նորքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գինը կազմել է 225.7 հազար դրամ, Ավանում` 232.2 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում` 235.4 հազար դրամ, Շենգավիթում` 230.8 հազար դրամ, Դավթաշենում` 252.0 հազար դրամ, Աջափնյակում` 222.0 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 221.9 հազար դրամ, Նուբարաշենում` 149.5 հազար դրամ:

 

Նշենք, որ ապրիլին տարեկան կտրվածքով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի դիմաց միջին գնի անկում գրանցվել է Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանում: Արդյունքում, Երեւանում մեկ տարվա ընթացքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գինը նվազել է շուրջ 7%-ով և կազմել 257.1 հազար դրամ:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37