
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԱՎԵԼՑՈՒԿԸ ՆՎԱԶԵԼ Է 69,5%-ՈՎ
2011թ.-ի ապրիլ ամսվա արդյունքներով Ճապոնիայի վճարային հաշվեկշռի ավելցուկը կրճատվել է 69,5%-ով և կազմում է 5 մլրդ ԱՄՆ դոլար: Այս համատեսքտում, միջազգային վերկանիշային Fitch Ratings գործակալությունը վերանայել է իր կանխատեսումները Ճապոնիայի տնտեսության վերաբերյալ` իր գնահատականը «կայուն» դիրքերից իջեցնելով մինչև «բացասկան»:
Վերլուծաբանների կարծիքով` նման իրավիճակը պայմանավորված նաև է Ճապոնիայի աճող պետական պարտքով: Նշենք, որ Ճապոնիայի պետական պարտքը 2010թ.-ի տվյալներով կազմել է ՀՆԱ-ի 210%-ը: