ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ՝ ՀՀ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ «ՍԻԹԻ ՊԵՏՐՈԼ ԳՐՈՒՊ»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ
ՀՀ բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում սկսված ուսումնասիրության ընթացքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) բացահայտել է, որ այս շուկայում գործող որոշ տնտեսվարողների կողմից առկա են օրենքի խախտումներ: Այսօր՝ հունիսի 8-ին, Հանձնաժողովի նիստում որոշվել է օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ հարուցել վարչական վարույթ՝ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության նկատմամբ:
Տեղեկացնենք, որ «Սիթի Պետրոլ Գրուպը» բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում հանդիսանում է գերիշխող: Այս ընկերության մասնաբաժինը բենզինի շուկայում կազմում է 41,76 տոկոս, իսկ դիզելային վառելիքի շուկայում՝ 40,8 տոկոս: