
OPEC – ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՉԵՆ ԱՃԻ
Նավթարդյունահանող երկրների OPEC կազմակերպությունը Վիեննայում կայացած իր հերթական նիստի շրջանակներում որոշում է ընդունել չբարձրացնել նավթի արդյունահանման քվոտաները: Հիշեցնենք, որ մինչ այս ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տեղեկատվություն էր շրջանառվում այն մասին, որ OPEC-ի անդամ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել բարձրացնել նավթի արդյունահանման վերին սահմանը` օրական շուրջ 1 մլն բարելով:
Այսօր աշխարհում յուրաքաչյուր օր 850 հազարից մինչև 1 մլն բարել նավթ քիչ է օգտագործվում՝ պայմանավորված Լիբիայի քաղաքական պատերազմով, և այս պայմաններում OPEC-ի անդամ երկրների միջև տարաձայություններ էին ծագել` նավթի արդյունահանման քվոտաների փոփոխման հարցի շուրջ: