MCDONALD'S-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Արագ սննդի McDonald”s Corp. ռեստորանների ցանցն ամփոփել է 2011 թվականի մայիս ամսվա իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն` այս մեկ ամսվա ընթացքում ռեստորանային ցանցը գրանցել է վաճառքի ծավալների զգալի ցածր ցուցանիշ` սպասվող մակարդակի համեմատությամբ: Վերլուծաբանների կարծիքով` այս հանգամանքը պայմանավորված է ԱՄՆ-ում բենզինի գնի բարձրացմամբ և Եվրոպայի տնտեսական խնդիրներով:
Նշենք, որ 2011թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով McDonald”s-ի զուտ շահույթն ավելացել է 11%-ով՝ կազմելով 1,21մլրդ ԱՄՆ դոլար: Իրացումից ստացված հասույթն այս նույն ժամանակահատվածում ավելացել է և կազմել 6,11 մլրդ ԱՄն դոլար: