11/06/2011 14:19
ԳՈՐԻՍԸ` ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ կառավարությունը երեկ` հունիսի 10-ին, իր նիստում որոշել է Գորիս քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն և հաստատել քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները։ Նշենք, որ Գորիսի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներն են` մինչև 2016 թվականը քաղաքը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող, շուրջ տարին գործող զբոսաշրջության կենտրոն, ինչպես նաև ճանաչողական, կրթական նպատակներ և խնդիրներ առաջադրող մշակութային զբոսաշրջության կենտրոնների վերածել շրջակա գյուղերը` Տաթևը, Խնձորեսկը, Հալիձորը, Քարահունջը, որտեղ ավելի լավ են պահպանվել Գորիսի շրջանին բնորոշ ավանդույթները, կենցաղը, բարբառը, խոհանոցը և այլն։
Գորիսի զարգացման ծրագրի գերակա խնդիրներն են` հայտարարվել քաղաքի ենթակառուցվածքների ձևավորումը և զարգացումը, ժայռափոր Գորիսի տարածքում տուրիստական հանգրվանի ստեղծումը, քաղաքի օդանավակայանի վերագործարկումը։
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
