Կրիպտո

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Bybit’s Bear Necessities․ «Արջի» կրիպտոշուկայում թրեյդինգի առաջին համապարփակ ուղեցույցը
14/06/2022 13:55
Կիսվել

Bybit’s Bear Necessities․ «Արջի» կրիպտոշուկայում թրեյդինգի առաջին համապարփակ ուղեցույցը

Հակառակ տարածված համոզմունքի` կորուստները միակ բանը չեն, որ սպասում են ներդրողներին արջի շուկայում:

Կրիպտո շուկայի մոտեցող անկայունությունը հաղթահարելու համար Bybit-ը ստեղծել է  Bybit’s Bear Necessities ռեսուրսը։ Այն արջի շուկայում թրեյդինգի առաջին համապարփակ ուղեցույցն է, որը կօգնի նկատել հնարավորությունները և մշակել ճիշտ ռազմավարություններ, որպեսզի կարողանաք ավելի վստահ գործել անհանգիստ արջի շուկայում, այն հասկանալ և հեշտությամբ հաղթահարել:

Արջերի շուկան կարող է թվալ մութ և կորուստներով լի, բայց կարևոր է հիշել, որ ինչպես տարվա չորս եղանակները, այն բնական երևույթ է շուկայական ցիկլում:

Ի՞նչ է կրիպտո արջի շուկան

Կրիպտո արջի շուկան այն ժամանակաշրջանն է, երբ հիմնական կրիպտո ակտիվների արժեքը, ինչպիսին է բիթքոյնը, իջնում ​​է առնվազն 20%-ով իրենց նախկինում սահմանած բարձրությունից և մնում է այդ արժեքում՝ վախի և շուկայի անկման սպասումների պատճառով:

Կրիպտո արջի շուկաները սովորաբար ընթանում են հետևյալ 4 փուլերով.

Ճանաչում → Խուճապ → Կայունացում → Սպասում

Ի՞նչպես նկատել կրիպտո արջի շուկանները

Թեև դժվար է ասել, թե երբ է սկսվում կրիպտո արջի շուկան, ահա որոշ ահազանգող նշաններ, որոնք մատնացույց են անում նրա սկիզբը.

  • Գործարքների ցածր ծավալ ծայրահեղ վախի պատճառով
  • «Արջային» ազդանշաններ և գծապատկերների օրինաչափություններ
  • Հիմնական կրիպտո նախագծերի անկում

Խորհուրդներ կրիպտո ձմռան համար

Ամենակարևոր հուշումը, որը հաճախ տալիս են վետերան ներդրողները, կրիպտո արջի շուկաներից չվախենալն է: Թեև նման անկայուն ժամանակներում շուկայից դուրս մնալը կարող է բնական թվալ, կրիպտո արջի շուկաները հաճախ ներկայացնում են գնման լավագույն հնարավորությունները երկարաժամկետ ներդրողների համար:

Սկսնակներին խորհուրդ է տրվում․

  • Դիվերսիֆիկացնել ընդհանուր պորտֆելը` ներդրումներ կատարելով կապույտ չիպային կրիպտոներում և վստահելի նախագծերում։
  • Դոլարի արժեքը միջինացնել ներդրումների մեջ՝ այնպես որ շուկայի ժամանակային ռիսկը մեղմվի։

Կրիպտո ձմռանը գոյատևելու և առևտրային հնարավորությունների պատուհաններ գտնելու հավելյալ խորհուրդներ կգտնեք այստեղ։

Արջի շուկայի վերլուծություն

Կրիպտո արջի շուկայի ժամանակ ներդրողները և առևտրականները խուճապի են մատնվում և վաճառում իրենց ակտիվները՝ վախենալով հանկարծակի անկումից: Այս դեպքում կարևոր է զարգացնել ընդհանուր շուկայական տրամադրությունների զգացում և հասկանալ դեպի ուր է շարժվում շուկան:

Մեր արջային շուկայի հաշվետվության մեջ մենք առաջարկում ենք մեր կարծիքը՝ հիմնված կրիպտո միջավայրում տեղի ունեցող նկատելի միտումների վրա: Շղթայական և արտաշղթայական գործողությունների բացահայտումից մինչև ուսումնասիրել, թե ինչպես են ներդրողները կարողանում դիմակայել արջի շուկան DeFi-ների միջոցով, ընթացիկ արջի շուկայի Bybit-ի վերլուծությունը կօգնի ավելի լավ գնահատել շուկայի առողջությունը և կրիպտո արջի շուկայում ավելի շահեկան որոշումներ կայացնել:

Խորհուրդներ վետերան թրեյդեր Դանիելից (Chart Champions)

Որպես Bybit’s Bear Necessities ուղեցույցի մի մաս, մի քանի օգտակար խորհուրդ կրիպտո արջի վետերան և Bybit-ի անդամ Դանիելից, ով ավելի քան 10 տարի զբաղվում է բաժնետոմսերի և կրիպտոարժույթների թրեյդինգով։

Դանիելը պնդում է․ «Լավագույն ռազմավարությունն արջի շուկայում աճելու համար  Հարմոնիկայի, Ֆիբոնաչիի և Էլիոթի ալիքների տեսությունների կիրառումն է թրեյդինգում: Հարմոնիկայի և Ֆիբոնաչիի շնորհիվ ժամանակին կարողացա հասկանալ, որ բիթքոյնը պատրաստվում էր հասնել իր առավելագույնին ամիսներ առաջ՝ 69,000 ԱՄՆ դոլար։ Ֆիբոնաչին պարտադիր է ուսումնասիրել, եթե ցանկանում եք խորությամբ զբաղվել թրեյդինգով: Այն չափազանց օգտակար է ցուլի, արջի և կողային շուկաների դեպքում:

Այս անկման շրջանում բոլոր օգտատերերին խորհուրդ կտայի պարզապես պահել իրենց ներդրումները: Մի՛ մտեք բարձր լծակներով թրեյդինգի մեջ և մի՛ խաղարկեք ձեր գումարը: Սա լավ ժամանակ է ինքներդ ձեզ կրթելու, որպեսզի պատրաստ լինեք օգտվել ցուլային շուկայի հաջորդ ցիկլից» :

Արջի սեզոնները կարող են մռայլ թվալ, բայց յուրաքանչյուր իրավիճակ իր լավ թե վատ կողմերն ունի: Նույնիսկ այս անկման շուկայում միշտ կան առևտրային հնարավորությունների պատուհաններ, որոնք թույլ են տալիս ապահով կերպով զարգացնել ձեր կրիպտո ակտիվները:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6