ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԿՊ-ՆԵՐ
Հունիսի 13-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2612C115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 168 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 140 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 28 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 478 340 371 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9566 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր: