Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ – ՆՎԱԶԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԹԻՎԸ
13/06/2011 17:57
Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ – ՆՎԱԶԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԹԻՎԸ

Համաքաղաքային ծրագրերի կատարման ընթացքին և մայրաքաղաքային տնտեսության կառավարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ Զեկուցվել է, որ շարունակական վերահսկողության արդյունքում նախորդ տարվա 5 ամիսների համեմատ այս տարի զգալիորեն նվազել է մայրաքաղաքում ապօրինի և ինքնակամ կառույցների թիվը։ Առևտրի և սպասարկումների վարչության պետը տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են մայրաքաղաքի տարածքում ապօրինի, ինչպես նաև անգործության մատնված կրպակների ապամոնտաժման աշխատանքները. «Նման կրպակների առկայությունն անհարիր է մեր մայրաքաղաքին»,- նշել է քաղաքապետը՝  հանձնարարելով հետևողականորեն շարունակել և սեղմ ժամկետում ավարտել գործընթացը։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետկապերի վարչությունից` ծխելու դեմ պայքարն ուժեղացնելու քաղաքապետի հանձնարարության համատեքստում զեկուցվել է, որ հանրային սպասարկմամբ զբաղվող տնտեսվարող բոլոր սուբյեկտները ծանուցվել են քաղաքապետի որոշման վերաբերյալ։ Հանրային սպասարկման 33 օբյեկտ, քաղաքապետարանի և «Կանաչաստան» ՀԿ-ի համատեղ իրականացրած մոնիտորինգի արդյունքում,  ծխողների համար հատուկ տարածք  ապահովելու համար արժանացել են «Կանաչաստան»ՀԿ-ի շնորհակալագրերի։ Առևտրի և սպասարկումների վարչության պետը նաև նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Բնապահպանության վարչության պետի զեկույցի համաձայն` մայրաքաղաքի փողոցներում և պուրակներում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները։ Զուգահեռաբար ընթացքի մեջ են քաղաքապետարանի բնապահպանական ծրագրերի աշնանային փուլի նախապատրաստական աշխատանքները, որոնցով նախատեսվում է ընդլայնել առկա ոռոգման ցանցը, Նուբարաշեն վարչական շրջանում շուրջ 60 հեկտար տարածքով անտառային բուֆերային գոտի ստեղծել, բարեկարգել ու կանաչապատել «Հաղթանակ» զբոսայգու հարավային լանջը։ Քաղաքապետի հանձնարարությամբ կանաչապատման և ծաղկապատման բոլոր ծրագրերն առավել ճիշտ և նպատակային իրագործելու նպատակով կմշակվի համապատասխան հայեցակարգ՝  հաշվի առնելով բնապահպանների, ճարտարապետների և լանդշաֆտային դիզայնի մասնագետների կարծիքը։

Քաղաքապետի հանձնարարությամբ՝ մայրաքաղաքի առավել բանուկ հատվածներում և խաչմերուկներում արդեն տեղադրվել է 60 տեսախցիկ, որոնց օգնությամբ համաժամանակյա ռեժիմով վերահսկվում է տրանսպորտային միջոցների երթևեկը։

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ հետևողականորեն վերհսկվում է «Օգնիր դպրոցիդ» կայքի միջոցով դպրոցներին տրամադրվող միջոցների մուտքն ու դրանց նպատակային օգտագործումը։

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85