FACEBOOK-Ը ՄՏԱԴԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ IPO ԵՎ ՆԵՐԳՐԱՎԵԼ 100 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Աշխարհի խոշորագույն սոցիալական կայքը` Facebook-ը, մտադիր է իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) և նախատեսում է այդ գործընթացի արդյունքում ներգրավել շուրջ 100 մլրդ ԱՄՆ դոլար: Ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` Facebook-ի արժեթղթերի առաջնային տեղաբաշխումը տեղի կունենա արդեն 2012 թվականի առաջին եռամսյակում: Հատկանշական է, որ Facebook-ի ներկայացուցիչները IPO-ի կազմակերպումը բնութագրել են որպես «անխուսափելի»:
Նշենք, որ Facebook-ի առաջարկը հետաքրքրել է մի շարք խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Goldman Sachs ամերիկյան ներդրումային բանկային խմբին: