Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
15/06/2011 11:09
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Երեկ` հունիսի 14-ին,  կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 

Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման ծրագրային 20-րդ հայտը` կից փաստաթղթերով: Համաձայն հայտի` 2011թ. հուլիս-սեպտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 29,012,885 (քսանինը միլիոն տասներկու հազար ութ հարյուր ութսունհինգ) ԱՄՆ դոլար, որից 28,222,698 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը մոնիթորինգի և գնահատման ու ծրագրի կառավարման և վերահսկողության ծախսերն են: 

Ընթացիկ եռամսյակի ավարտի դրությամբ ծրագրի փաստացի և կանխատեսվող (հունիս ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 138,200,941 (հարյուր երեսունութ միլիոն երկու հարյուր հազար ինը հարյուր քառասունմեկ) ԱՄՆ դոլար: Քսաներորդ հատկացման հայտը ՀՄՀ-Հայաստան ծրագրի նախավերջին հայտն է: Վերջին` քսանմեկերորդ հայտը Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային կներկայացվի ս. թ. սեպտեմբեր ամսին և կներառի ծրագրի փակման գործընթացին առնչվող ծախսերը:

Վերոհիշյալ ծախսերի կատարումից հետո ՀՄՀ-Հայաստան ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 176,491,028 ԱՄՆ դոլար: 

Կառավարման խորհուրդը հաստատել է նաև ծրագրի փակման պլանի հավելվածներում կատարված փոփոխությունները: 

Ի թիվս օրակարգային այլ հարցերի, խորհուրդն ի գիտություն է ընդունել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի ամփոփ զեկուցումը ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են Մայր ջրանցքների և պոմպակայանների վերականգնմանն առնչվող հարցեր:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37