
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Հունիսի 15-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750 մլն դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 3 մլրդ 900 մլն դրամ, հետգնված ծավալը` 750 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 782 690 208 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 12.7500 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ: