«ԿԱՆԱՉ» ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ՈՒ GOOGLE-Ը
Google-ն իր «մաքուր» ծրագրերի շրջանակներում նախատեսում է որպես ֆինանսական աջակցություն 280 մլն ԱՄՆ դոլար տրամադրել SolarCity ընկերության: Վերջինս զբաղվում է բնակարաններում արևային մարտկոցների տեղադրմամբ: Այս ընկերությունն իր հիմնական գործունեության շրջանակներում վարձակալության է տալիս արևային էներգիան էլեկտրաէներգիա վերափոխող սարքավորումները:
Նշենք, որ Google-ը հայտնի է «մաքուր» էլեկտրաէներգիայի ոլորտում կատարած իր ներդրումներով: Ընդհանուր առմամբ, էներգետիկ ծրագրերում Google-ի ներդրումները կազմում են 680 մլն ԱՄՆ դոլար: