Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Հինգ կրիպտո-անհատականություն, որոնց արժի հետևել արջի շուկայում. Կրիպտո՝ Bybit-ի հետ
18/06/2022 18:41
Կիսվել

Հինգ կրիպտո-անհատականություն, որոնց արժի հետևել արջի շուկայում. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Բիթքոինը և կրիպտո ոլորտի մնացած մասը մեծ վնասներ է կրել վերջին շրջանում, երբ նախկինում վաճառվում էր 70%-ից ցածր, իսկ այժմ ամենաբարձր արժեքն է մոտ 69 հազար դոլար։ Քանի որ մենք արջի շուկայում ենք, շատերը հոգնում են աճել, իսկ շատերի մոտ ցանկություն է առաջանում հավերժ լքել կրիպո ոլորտը։

Սակայն, հակառակ տարածված կարծիքի, այժմ, ավելի քան երբևէ, կառուցելու ժամանակն է։ Ներկայացված են հինգ կրիպտո-անհատականություններ, որոնց արժե հետևել՝ հետևելու ոլորտի զարգացումներին և իրադարձություններից մեկ քայլ առաջ լինել։

Վիտալիկ Բուտերին (​​@VitalikButerin)

Որպես Էթերիումի համահիմնադիր, Վիտալիկ Բուտերինը, որն ունի իրեն առաջնորդող հեղինակություն, քանի որ նա կրիպտո ոլորտի գլխավոր մտքերի առաջատարներից է։

Twitter-ում ունենալով մոտ 4 միլիոն հետևորդ, Բուտերինը ակտիվ է եղել ոլորտում երկար տարիներ շարունակ։ Վերջին իրադարձություններից մեկը, որին նա անդրադարձել էր, Yuga Labs Otherdeed-ի «անանուխի էֆեկտն է» Էթերիումի էկոհամակարգում։ Սրանից բացի, Բուտերինը ուշադրություն է դարձնում Էթերիումի մասշտաբայնության վրա։

Քանի որ կրիպտոն կորցնում է շուկայի կապիտալիզացման շուրջ 70%-ը, հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես է Բուտերինը և ողջ Էթերիում հիմնադրամը արձագանքում այս արջի շուկային։ Ամենամեծ քայլերից մեկը, որը կատարում է շուկայի կապիտալիզացմամբ՝ մեծությամբ երկրորդ կրիպտոարժույթը, հանդիսանում է իր անցումը Proof-of-Work մեխանիզմից դեպի Proof-of-Stake մեծանիզմին, որը կոչվում է Merge. Այս իրադարձությունը ժամանակավորապես պլանավորվում է ավարտել օգոստոսին և կարագացնի փոխանցումների արագությունները ցանցում, ամրապնդել անվտանգությունը, և նվազեցնել էներգիայի օգտագործումը։ Կրիպտոհամայնքը ուշադիր հետևում է Բուտերինին, որը The Merge-ի ճանապարհին թարմացումների կարևոր աղբյուր կլինի։

Իլոն Մասք (@elonmusk)

Տեսլայի համահիմնադիր և գործադիր տնօրենը, այսօր ամենակարևոր և ազդեցիկ մարդկանցից է համարվում կրիպտո ոլորտում։ Իլոն Մասքի թվիթն այն մասին, որ իրեն դուր է գալիս կոնկրետ քոին, կարող է ազդել կրիպտոարժույթի արժեքի վրա։ Bitcoin.com-ի հրապարակման համաձայն՝ Տեսլան այժմ իր հաշվին ունի ավելի քան 1 միլիարդ դոլար Բիթքոինով։ Իլոն Մասքը 2022-ի ապրիլին ազդել է նաև Dogecoin (DOGE) շարժման վրա, այն ժամանակ կար ավելի քան 20% աճ, երբ Մասքը առաջարկեց գնել Թվիթերը 44 միլիարդ դոլարով՝ քոինը մասնավոր դարձնելու նպատակով։ Այսօրվա դրությամբ, Dogecoin-ը կարող է օգտագործվել Տեսլայի տարբեր բրենդային ապրանքների գնելու ժամանակ։

Սոց. ցանցային հարթակը կրիպտո համայնքի անդամների համար միշտ եղել է տեղեկատվության արժեքավոր աղբյուր, բայց Մասքը հավատում է, որ հարթակը ունի խոսքի ազատության պակաս։ Գործարքն այժմ ԱՄՆ արժեքավոր թղթերի և բորսաների հանձնաժողովի հաստատման սպասման փուլում է և սեփականության իրավունքի հանձնումը Մասքին կարող է կանխորոշել կրիպտո համայնքի փոխգործակցությունը Թվիթերում։

Bybit

Քոին Բյուրո (@coinbureau)

Քոին Բյուրոյի տեսանյութերը ներկայացնում են մանրակրկիտ և համապարփակ վերլուծություններ կրիպտո վերջին զարգացումների մասին։ Քոին Բյուրոն լուսաբանում է նաև բազմաթիվ մակրոտնտեսական թեմաներ, որոնք կարող են ավելի լայն ազդեցություն ունենալ ֆինանսական ոլորտի և կրիպտո շուկայի վրա։

Քոին Բյուրոյի տեսանյութերում կիրառվող լեզուն և արագությունը շատ պարզ են և հասկանալի ամենօրյա բաժանորդների և դիտողների համար։ Բացի այդ, նկարագրության հատվածում թիմը ներառում է արտաքին հղումներ օգտատերերի համար, որպեսզի դիտելուց հետո օգտատերերը հավելյալ հետազոտություն անցկացնեն։

Դանիելը Chart Champions-ից (@ChartChampions)

Դիագրամներ կարդալ սովորելը հրատապ է կրիպտո առևտրի համար՝ արժեքների անկայունության պայմաններում առք ու վաճառք կազմակերպելու տեսանկյունից։ Ահա թե որտեղ են անհրաժեշտ լինում այնպիսի YouTube-յան ալիքներ, ինչպիսիք են Chart Champions-ը։ Ալիքն ունի 79,4 հազար բաժանորդ և 741 հրապարակված տեսանյութեր, որոնք տարբեր կրիպտոարժույթների գների մասին են, ինչպիսիք են BTC և ETH, ոլորտի այլ տեսակների հետ համեմատած։ Դանիելը կիրառում է առևտրային տարբեր գործիքների համակցություն՝ ներառյալ արժեքի պատմական փոփոխությունների մասին, ինչպես նաև շուկայի այնպիսի ցիկլերի, որոնցից են FibonacciElliot Wave Theory, և Harmonics.

Թիմը առաջարկում է առևտրային գործիքներ, անհատական կրիպտո առևտրային ուսուցում և շաբաթական ուղիղ եթեր առևտրային նստաշրջաններ ծառայություններ, 24/7 հաճախորդների աջակցություն, և ինչպես կրիպտո, այնպես էլ ֆոնդային շուկաների թարմացումներ։

Կարդացեք մեր նոր հարցազրույցը Դանիելի հետ, որտեղ նա ներկայացնում է, թե ինչպես դիմակայել արջի շուկայում։ 

Crypto World (@CryptoWorldJosh)

Հիմնադրվելով է 2019-ին, Crypto World-ը արժանացել է համայնքի հարգանքին և ունի ավելի քան 119.000 բաժանորդ և 900-ին մոտ տեսանյութեր։ Ալիքը կենտրոնացած է կրիպտոարժույթների արժեքի վրա՝ մակրոտնտեսական և պատմական միտումների դեմ։ Crypto World-ը սովորեցնում է օգտատերերին առևտրային ցուցանիշների մասին, ինչպիսիք են RSI, Bollinger Bands և «մոմակալների օրինաչափությունները»՝ տարբեր ժամկետներում կրիպտո արժեքները կանխատեսելու նպատակով։ Ջոշը նաև օգտագործում է շղթայական վերլուծություններ՝ անհրաժեշտության դեպքում իր պնդումներն ապացուցելու համար։

Արջի շուկան կարող է մռայլ ժամանակ լինել շատերի համար։ Այնուամենայնիվ, այն կարող է նաև լինել հնարավորություններն իրականացնելու ժամանակ։ Ինչպես մի անգամ ասել է հայտնի բարերար և ներդրող Ուորեն Բաֆեթը. «Վախեցիր, երբ ուրիշները ագահ են, և եղիր ագահ, երբ մյուսները վախենում են»։

Հիմա կրիպտո ներդրումների և առևտրի վերաբերյալ մեր գիտելիքները կերտելու ժամանակն է։ Եղեք համբերատար և «ագահ»։ Մենք դա կանենք։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31