Կրիպտո

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2607.50-1.59 COPPER - 9072.50+0.78
LME:  NICKEL - 15729.00+1.22 TIN - 29023.00+0.98
LME:  LEAD - 1991.00+1.74 ZINC - 2951.50+0.14
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38414.43+0.51 TOPIX - 2710.03+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 19663.67+0.44 SSEC - 3346.01+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
19/11/2024  CBA:  USD - 388.97+0.08 GBP - 491.54+0.41
19/11/2024  CBA:  EURO - 410.79+0.67
19/11/2024  CBA:  GOLD - 32600.42+444.94 SILVER - 384.42+1.07
Bybit-ը գործարկում է grid-բոթ տեխնոլոգիական լուծումը
21/06/2022 22:20
Կիսվել

Bybit-ը գործարկում է grid-բոթ տեխնոլոգիական լուծումը

ByBit-ը, աշխարհի ամենաարագ աճող կրիպտոբորսաներից մեկը, հայտարարել է առևտրային grid (ցանց, ճաղավանդակ) – բոթի մեկնարկի մասին։ Նոր գործառույթը հասանելի կլինի գրանցված օգտատերերին՝ Հունիսի 20-ից։ Բոթը հնարավոր է օգտագործել առքի կամ վաճառքի պատվերներ ձևակերպելու կամ էլ ներդրման չափերը փոփոխելու համար։

Այս համակարգն իրեն լավ է դրսևորել շուկայի ցածր տատանողականության ընթացքում, քանի որ գնի անկման դեպքում կատարում է գնում, իսկ բարձր գնի դեպքում՝ վաճառք, ինչն էլ ապահովում է եկամուտ ամեն անգամ, երբ վաճառքի գինը բարձր է գնման գնից։ Ցանցային բոթն աշխատում է այնպես, որ գնումներ կատարի ցածր գնով և վաճառի բարձր գնով։ Նման մոտեցումն անչափ արդյունավետ է պարբերաբար գնային տատանողությամբ շուկաներում։

Bybit-ն ամեն առևտրային զույգի համար տրամադրում է արհեստական բանականության տեխնոլոգիաների հիմքով սմարթ (խելացի) պարամետրեր։ Այս պարամետրերը ստեղծվում և սպասարկվում են վերլուծաբանների կողմից՝ առավելագույն  շահույթ ստանալու նպատակադրմամբ: Այն բանից հետո, երբ թրեյդերը կկարգավորի առևտրային ցանցային բոթը և կսկսի եկամուտներ ստանալ, նա կարող է իր առևտրային ռազմավարությամբ կիսվել այլ թրեյդերների հետ։

Bybit

Grid-բոթն ամբողջությամբ ինտեգրված է Bybit-ի VIP ծրագրում, որը մշտական օգտատերերին առաջարկում է իջեցված առևտրային միջնորդավճարներ, զեղչեր և 500,000 դոլար մրցանակային ֆոնդ, նաև միջոցառումների մասնակցության հնարավորություն։ VIP օգտատերերը Grid-բոթերը կարող են օգտագործել իջեցված առևտրային միջնորդավճարներով, իսկ այն օգտատերերը, որոնց նոր են ցանկանում ձեռք բերել VIP ստատուն, կարող են բոթերի օգտագործմամբ ավելի շուտ իրականացնել ստատուսի համար պահանջվող պայմանները։

Ցանցային (Grid) թրեյդինգ՝ վստահելի ու իրացվելիության բարձր մակարդակով բորսայում

2022թ.-ի դրությամբ Bybit-ը համարվում է հուսալի, կայուն և հարմարավետ կրիպտոբորսա, որն առաջարկում է լավագույն իրացվելիություն և սպրեդ։ Bybit-ը պահպանում է իր հարթակի ճշգրիտ աշխատանքը՝ առանց դադարների և վերագործարկումների։ Այս ամենի հետևանքով համակարգը հնարավորություն ունի վայրկյանում իրականացնել 100,000 գործարք։

Իրացվելիությունը ցանկացած բորսայի ամենակարևոր բաղադրիչն է։ Bybit-ի ածանցյալների (derivative) թրեյդինգային հարթակը տարբերվում է աշխարհում լավագույն իրացվելիության մակարդակով և փոքր սփրեդով։ Լուծարման բազմաշերտ պրոտոկոլների շնորհիվ թրեյդերները կարող են կառավարել իրենց ռիսկերը և պաշտպանել իրենց մեծ վնասներից, սա էլ ապահովում է Bybit-ում ցանկացած գործարքի անվտանգությունը և արդարությունը։ Bybit-ի պրոդուկտները և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը իջեցնում են կրիպտոաշխարհ մուտք գործելու շեմը ամբողջ աշխարհի օգտատերերի համար։

«Ցանցային (Grid) թրեյդինգը նոր գործիք չէ, այն արդեն կայացել է, որպես հուսալի և շահութաբեր գործիք, մանավանդ, երբ խոսքը գնում է կրիպտոարժույթների բարձր տատանողականությամբ շուկայի համար», – ասում է Bybit-ի համահիմնադիր և ղեկավար Բեն Չժոուն։ 

«Bybit-ի թիմը մշտապես ուսումնասիրում է նոր պրոդուկտներ և ծառայություններ ներդնելու հնարավորությունները, որոնք հաճախորդներին կօգնեն ծահույթներ ստանալ թվային ակտիվների արագ զարգացող ոլորտում։ Մենք ամոզված են, որ մեր հաճախորդները մեծ ոգևորությամբ կընդունենք grid-թրեյդինգը, նման ոգևորությամբ էլ մենք մեկնարկում ենք այս հնարավորությունը», – հավելում է նա։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

19/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.97
+0.08
Եվրո (EUR)
410.79
+0.67
Ռուբլի (RUR)
3.89
+0.02
Լարի (GEL)
142.35
-0.15
32600.42
+444.94
Արծաթ
384.42
+1.07