Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԹԱՆԵԼ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
17/06/2011 13:26
Կիսվել

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԹԱՆԵԼ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը շարունակում է խթանել հավասար հնարավորություններն աշխատանքի շուկայում` հավաքագրելով բազմազան կարողությունների և ունակությունների տեր աշխատակազմ: Սա Բանկին մրցակցային առավելություն է տալիս ընդլայնելու իր անձնակազմը, ինչպես նաև բիզնես ներուժը: Ինչպես «Բիզնես 24ե-ին տեղեկացնում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան բանկից` ներկայում բանկում պրակտիկա են անցնում 30-ից ավելի երիտասարդներ, որոնցից շատերը, հնարավոր է, հետագայում համալրեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի աշխատակազմը: Նշենք, որ այս երեք տասնյակ պրակտիկանտները ընտրվել են շուրջ 200 դիմողներից:

Մարդկային ռեսուրսների հարցում բանկի այս քաղաքականության հաջողության եւս մեկ վկայությունն է վերջերս «Բիզնես 24»-ի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները, համաձայն որի Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ամենագրավիչ մասնավոր գործատուն է և ամենամեծ հարգանքն է վայելում Հայաստանի ֆինանսական ոլորտի ապագա մասնագետների շրջանում:

Բանկը մշտապես ցուցաբերում է ոչ խտրական վերաբերմունք ներկա և պոտենցիալ աշխատակիցների նկատմամբ` անկախ նրանց սեռից, ազգային և կրոնական պատկանելիությունից, ֆիզիկական կարողություններից:  Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը վերջերս արժանացավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, “Առաքելություն արևելք” բարեգործական կազմակերպության և “Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության Վկայականին` աշխատավայրը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու և նրանց աշխատանքի ընդունելու համար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը հաշմանդամ աշխատակիցների է ընդունում սկսած 1996 թվականից եւ այս առումով առաջին ընկերություններից մեկն է Հայաստանում: Մինչ այժմ Բանկը աշխատանքի է վերցրել 4 հաշմանդամների, երկուսը մեզ միացել են բանկի հիմնադրման առաջին իսկ օրվանից, իսկ նրանցից մեկն այս տարիներին զգալի առաջընթաց է ունեցել և ներկայում բարձր պաշտոն է զբաղեցնում բանկում», – ասում է Անձնակազմի Կառավարման Դեպարտամենտի տնօրեն  Էլվինա Աղաջանյանը:  

Էյչ-Էս-Բի-Սի Խմբի 87 երկրներում և տարածաշրջաններում գործող 7,500գրասենյակներում աշխատում է 335 հազարանոց բազմազգ աշխատուժ:Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանն ունի 360 տարբեր մասնագիտությունների, կրթությանև փորձառության տեր աշխատակիցներ, որոնց միջին տարիքը 30-ն է` 40 և 60 տոկոս տղամարդ – կին հարաբերակցությամբ, բացարձակ մեծամասնությամբ եռալեզու և ընդհանուր առմամբ 8 այլ լեզուների իմացությամբ:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52