17/06/2011 15:49
89 ՄԼՆ ԴՐԱՄ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ
Այսօր` հունիսի 17-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքի շահագործման լրացուցիչ ծախսերը հոգալու նպատակով Մատենադարանին հատկացրել է 89 մլն 398 հազար դրամ։
Մեկ այլ որոշմամբ «Աշխարհի հայ նկարիչների միություն» ՀԿ-ին որպես նվիրատվություն տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է 1 մլն 500 հազար դրամ` Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-մրցույթի կազմակերպման շրջանակում պատկերագրքի հրատարակմանն աջակցելու նպատակով։
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
