Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.50+2.50
OIL:  BRENT - 78.28-7.91 WTI - 74.52-8.22
COMEX:  GOLD - 4129.50+1.79 SILVER - 60.06+4.14
COMEX:  PLATINUM - 1769.70+6.98
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.49-0.06 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3454+0.21
STOCKS RUS:  RTSI - 881.14-1.02
STOCKS US: DOW JONES - 54085.88+1.71 NASDAQ - 26584.99+2.59
STOCKS US: S&P 500 - 7736.52+1.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 63957.53+0.32 TOPIX - 3961.78+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25852.92-0.60 SSEC - 3822.28+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10879.38+0.20 CAC40 - 8666.63+0.61
STOCKS EUR:  DAX - 26202.35+0.77
04/08/2026  CBA:  USD - 367.01+1.03 GBP - 493.33+0.68
04/08/2026  CBA:  EURO - 422.5+0.74
04/08/2026  CBA:  GOLD - 47531+152 SILVER - 683.97+4.75
ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ – ՄԱՅԻՍ 2011
19/06/2011 17:19
Կիսվել

ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ – ՄԱՅԻՍ 2011

ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը և «Բիզնես 24»-ը ներկայացնում են «ՍԹԱՐ պարենային զամբյուղ»-ը` հաշվարկված 2011թ.-ի մայիս ամսվա ընթացքում  ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցում սահմանված գների հիման վրա:

Մայիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՍԹԱՐ պարենային նվազագույն զամբյուղի արժեքը կազմել է 31 761.35 դրամ` ամսական կտրվածքով, և  381136,2 դրամ` տարեկան: Ապրիլի համեմատ (31 213.88 դրամ) զամբյուղի արժեքն աճել է 1,75%-ով, իսկ 2011թ.-ի սկզբից` 11.34%-ով:

Մայիսի ընթացքում չեն փոփոխվել հետևյալ ապրանքատեսակների գները` մակարոնեղեն, ընդեղեն (լոբի), կաթ, կաթնաշոռ, պանիր, միրգ (խնձոր), բուսական յուղ:

– Նվազել են` հացի (-0.3%), ալյուրի (-17.1%` սուպերմարկետների ցանցում անցկացված ակցիա), ձավարեղեն (բրինձ -13.2%` գների գլոբալ անկում), կենդանական յուղի (-0.3%), շաքարի (-0.3%), ձվի (-6.9%) և ձկան (-2.0%) գները:

– Աճել են` տավարի մսի (+1.5%), կարտոֆիլի (23.4%` գների գլոբալ աճ), բանջարեղենի (սոխ, կաղամբ, +4.8%) և մարգարինի (+1.7%):

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2011թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ-ում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 35 390.0 դրամ` ամսական կտրվածով, և 424 680.5 դրամ` տարեկան:

Պարենային նվազագույն զամբյուղի մեջ ընդգրկված են հետևյալ ապրանքատեսակները` հաց (օրական/տարեկան սպառում ըստ մեկ շնչի` 250գր/91.3կգ), ալյուր (20գր/7.3կգ), մակարոնեղեն (15գր/5.5կգ), ձավարեղեն (50գր/18.3կգ), ընդեղեն (20գր/7.3կգ), տավարի միս (100գր/36.5կգ), կաթ (200մլ/73լ), կաթնաշոռ (10գր/3.7կգ), կենդանական յուղ (20գր/7.3կգ), պանիր (25գր/9.1կգ), կարտոֆիլ (250գր/91.3կգ), բանջարեղեն/ սոխ և կաղամբ (300գր/103.5կգ), միրգ/խնձոր (200գր/73կգ), շաքար (50գր/18.3կգ), ձու (0.5 հատ/182.5 հատ), բուսական յուղ (20գր/7.3կգ), մարգարին (10գր/3.7կգ) և ձուկ (30գր/11կգ):

Մայիսի 1-31-ի դրությամբ ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցում պարենային զամբյուղում ընդգրկված ապրանքատեսակների համար գործող նվազագույն գներն են`

Ա. Ապրիլի 1-30 ժամանակահատվածի համեմատ գների փոփոխություն արձանագրած ապրանքատեսակներ`

Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք | Փոփ.

Հաց` 385 դր/կգ | 96.3 դրամ | 35150.5 դրամ | նվազում 0.3%

Ալյուր` 358 դր/կգ | 7.2 դրամ | 2613.4 դրամ | նվազում 17.1%

Ձավ. (բրինձ)` 356 դր/կգ | 17.8 դրամ | 6514.8 դրամ | նվազում 13.2%

Տավարի միս` 2261 դր/կգ | 226.1 դրամ | 82526.5 դրամ | աճ 1.5%

Կենդ. յուղ` 1306 դր/կգ | 26.1 դրամ | 9533.8 դրամ | նվազում 0.3%

Կարտոֆիլ` 375 դր/կգ | 93.8 դրամ | 34237.5 դրամ | աճ 23.4%

Բանջ. (սոխ, կաղամբ)` 325 դր/կգ | 97.5 դրամ | 35587.5 դրամ | աճ 4.8%

Շաքար` 369 դր/կգ | 184.5 դր | 6752.7 դրամ | նվազում 0.3%

Ձու` 54 դր/հատ | 27 դր | 9855 դրամ | նվազում 6.9%

Մարգարին` 1100 դր/կգ | 11 դր | 4070 դրամ | աճ 1.7%

Ձուկ (իշխան)` 1931 դր/կգ | 57.9 դր | 21241 դրամ | նվազում 2.0%

Բ. Գնային փոփոխություններ չկրած ապրանքատեսակներ`


Անվ. | Գին | Օրական սպառման արժեք | Տարեկան սպառման արժեք

Մակարոնեղեն` 470դր/կգ | 7.1 դրամ | 2585 դրամ

Ընդեղեն` 990 դր/կգ | 19.8 դրամ | 7227 դրամ

Կաթ` 320 դր/լ | 64 դրամ | 23360 դրամ

Կաթնաշոռ` 1595 դր/կգ | 16 դրամ | 5901.5 դրամ

Պանիր` 2490 դր/կգ | 62.3 դրամ | 22659 դրամ

Միրգ (խնձոր)` 890 դր/կգ | 178 դրամ | 64970 դրամ

Բուսական յուղ` 870 դր/կգ | 17.4 դր |  6351 դրամ
 

ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ – ԱՊՐԻԼ 2011

ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ – ՄԱՐՏ 2011

ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ – ՓԵՏՐՎԱՐ 2011

ՍԹԱՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԶԱՄԲՅՈՒՂ ՀՈՒՆՎԱՐ 2011

04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
47531
+152
Արծաթ
683.97
+4.75