ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 3 ՄԼՐԴ 675 ՄԼՆ ԴՐԱՄ
Հունիսի 20-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39193121 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 675 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 525 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 150 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 399 452 458 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.4744 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.6800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն: