Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԿՏԵՂԱԴՐԻ ԵՎՍ 50 ՆՈՐ ԲԱՆԿՈՄԱՏ` ՀԱՍՑՆԵԼՈՎ ԴՐԱՆՑ ՔԱՆԱԿԸ 120-Ի
20/06/2011 16:19
Կիսվել

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԿՏԵՂԱԴՐԻ ԵՎՍ 50 ՆՈՐ ԲԱՆԿՈՄԱՏ` ՀԱՍՑՆԵԼՈՎ ԴՐԱՆՑ ՔԱՆԱԿԸ 120-Ի

Յունիբանկը շարունակում է ամրապնդել իր դիրքերը բանկային քարտերի շուկայում` արձանագրելով քարտային բիզնեսի զարգացման նշանակալի աճ: 01.06.11թ.-ի դրությամբ Բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է 69 106` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 57.4 %-ով: Յունիբանկի կողմից թողարկված Visa միջազգային քարտերի քանակը կազմել է 53 163, իսկ ArCa քարտերի քանակը` 15 943:  Քարտերի քանակի ավելացումը  հիմնականում պայմանավորված է նոր վարկային ծրագրերի իրականացմամբ, որոնց հիմնական նպատակը հաճախորդների սպառողական տարբեր  կարիքների բավարարումն է: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկի մամուլի ծառայությունից:
 
Նշենք, որ Յունիբանկում հնարավոր է վարկային քարտ ձեւակերպել բժշկական, տուրիստական, ապահովագրական ծախսերը հոգալու կամ կենցաղային եւ էլեկտրական տեխնիկա ձեռքբերելու, ինչպես նաեւ առօրյա կյանքում անհրաժեշտ այլ տեսակի ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար: Բանկը վարկային քարտ է առաջարկում է նաեւ ընդհանուր սպառողական նպատակների համար` U-Buy: Այս քարտով հաճախորդը կարող է գնումներ կատարել խանութներում, վճարել ծառայությունների դիմաց կամ կանխիկ գումար ստանալ: Վարկի գումարը կազմում է մինչեւ 1 մլն դրամ, ժամկետը` 24 ամիս: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 22 տոկոս, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:
 
Վարկի ձեւակերպման պարզ գործընթացը եւ վարկառուի  հանդեպ նվազագույն պահաջները բարձրացնում են Յունիբանկի քարտերի հասանելիությունը հասարակության լայն շերտերի համար: Վարկային քարտը ձեւակերպելու համար անհրաժեշտ է դիմել Յունիբանկի 37 մասնաճյուղերից մեկը եւ ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթը` անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք  աշխատավայրից:
 
Քարտապանների հարմարավետ սպասարկման նպատակով Բանկն ընդլայնում է  նաեւ բանկոմատների ցանցը: Ներկա դրությամբ Բանկի բանկոմատների քանակը կազմում է  70, որոնք տեղադրված են մայրաքաղաքի տարբեր շրջաններում եւ մարզերում: Մինչեւ տարեվերջ Յունիբանկը նախատեսում է շահագործման հանձնել 50 նոր բանկոմատ: 
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52