Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
HR-ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՊԱԳԱ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ
21/06/2011 00:15
Կիսվել

HR-ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՊԱԳԱ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ

HR մասնագետները փաստում են` աշխատանքի ընդունվելիս հավանական թեկնածուները հարցազրույցների ժամանակ ձգտում են ներկայացնել իրենց բոլոր առավելություններն ու լավ հատկանիշները, որպեսզի կարողանան «գրավել» գործատուին և «համոզել» վերջինիս առանց վարանելու ընդունել իրենց աշխատանքի: Շատ դեպքերում, սակայն, հավանական թեկնածուները, սեփական կամքից անկախ ու աշխատանքի ընդունվելու մեծ ցանկությունից դրդված, թույլ են տալիս «անուղղելի» սխալներ, որոնք կարող են փոխել թեկնածուի վերաբերյալ գործատուի տպավորություններն ու տրամադրվածությունը: Արդյունքում, գործատուների համար հասկանալի, իսկ թեկնածուների համար «անհասկանալի» պատճառներով աշխատանքի ընդունման առաջարկություն չի լինում: Եվ այսպես, Slon.ru-ի մասնագետների օգնությամբ պարզենք, թե որոնք են այն ամենաբացահայտ ու տարածված սխալները, որոնք հանդիպում են հարցազրույցների ժամանակ: 

1. Առավել տարածված սխալը, թերևս, նախկին գործատուներին վարկաբեկելն է: Անգամ եթե նախկին աշխատանքի վայրում խաբել են, աշխատավարձի վճարումներն ուշացրել են և զրկել են պարգևավճարներից`  նոր հավանական գործատուի մոտ հարցազրույցի ժամանակ անհրաժեշտ և ցանկալի պայման է լռել այդ մասին: Բոլոր գործատուները գերադասում են ունենալ նվիրված աշխատողներ, ովքեր կարող են գաղտնի պահել ընկերության ինչպես առավելություններն, այնպես էլ թերությունները: 


2. Հարցազրույցների ժամանակ անհրաժեշտություն չկա խոսել անձնական բնույթի խնդիրների մասին:


3. Անընդունելի է հարցազրույցի ժամանակ անընդմեջ լուռ մնալն ու, հակառակն, անդադար խոսելը: Այս երկուսն էլ ծայրահեղություններ են, որոնք «վատ» տպավորության գրավական են:


4. Հարցազրույցի ժամանակ անհրաժեշտ է ուշադիր լինել բոլոր հարցերին և չընդատել հարցազրույցը վարող մասնագետներին:


5.  Նախկին աշխատավայրում զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի մասին հարցերին անհրաժեշտ է պատասխանել ճիշտ: Կեղծ և սուտ տեղեկատվությունը միշտ բացահայտվում է: Այստեղ հարկ է նշել, որ, ըստ հաշվարկների`  աշխատավարձի վերաբերյալ սուտ տվյալներ է ասում հարցազրույցների մասնակցող թեկնածուների շուրջ 60%-ը: 


6. Լավագույն տարբերակը սուտ չխոսելն է` ընդհանրապես: Ինչպես փաստում են մասնագետները` շատ հաճախ առավել զարգացած ու հետաքրքրությունների մեծ շրջանակ ունեցող մարդու տպավորություն թողնելու «անվնաս» ցանկությամբ թեկնածուները հարցազրույցների ժամանակ իրենց բնութագրում են որպես թատրոնով,  դասական երաժշտությամբ կամ գեղանկարչության որևէ ուղղությամբ հետաքրքրված անհատ` մոռանալով, որ ամեն դեպքում կա ռիսկ, որ հարցազրույցի ներկաներից որևէ մեկ կարող է այդ ուղղություններից մեկի իրական սիրահար լինել: Այս դեպքում առավել գերադասել է ասել ճիշտը, քան պատմել չափազանցված պատմություններ:

 

7. Հարցազրույցի ժամանակ հավանական գործատուին խորհուրդներ տալը «վատ» նշան է: 
AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52