2022թ. հունվար-մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով
2022թ. հունվար-մայիս ամիսներին, 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։
Այսպես, հունվար-մայիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.7%-ով, շինարարությունն աճել է 11.4%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 24.9%-ով:
Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 961,047.6 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,421,437.6 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 906,614.2 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 112,044.9 մլն ՀՀ դրամ։