Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Չանպեն Չժաո. Բիթքոինը կարող է կրկին բարձրանալ մինչև 69,000 դոլար. Կրիպտո՝ Bybit-ի հետ
27/06/2022 14:23
Կիսվել

Չանպեն Չժաո. Բիթքոինը կարող է կրկին բարձրանալ մինչև 69,000 դոլար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Աշխարհի խոշորագույն կրիպտոբորսայի՝ Binance-ի գլխավոր տնօրենը կարծում է, որ կրիպտոարժութային շուկայի փլուզումից հետո բիթքոինը կարող է հասնել իր պատմական առավելագույին՝ 69,000 դոլար 2024 թվականին։

Չանպեն Չժաո (Changpeng Zhao) հարցազրույց է տվել բրիտանական The Guardian-ին։ Գործարարը կարծում է, որ 69,000 արժեքին հասնելու համար բիթքոինին անհրաժեշտ է որոշ ժամանակ՝ մի քանի ամսից մինչև մի քանի տարի։ Սակայն, ընդհանուր առմամբ՝ Չժաոն լավատեսորեն է տրամադրված։ Այն հարցին, թե արդյոք կրիպտոարժութային շուկայի այս տատանումները նա օրինաչափ է համարում, գլխավոր տնօրենը պատասխանել է, որ եթե նայենք բիթքոինի ամենացածր կետին, ապա այն հիմա ավելի բարձր է, քան գագաթնակետը։ Դա խոսում է այն մասին, որ ոլորտը միանշանակ աճում է և շուկայի անկայունությունը բավականին սովորական երևույթ է։

«Այժմ մեզ թվում է, որ 20,000 դոլարով բիթքոինը շատ քիչ է։ Բայց եթե դուք մարդկանց ասեիք 2018 կամ 2019 թվականին, որ բիթքոինը այսքան է արժենալու 2022-ին, նրանք երջանիկ կլինեին։ 2018 թվականին բիթքոինը արժեր 3,000 դոլար, իսկ 2019-ին՝ 6,000։

Binance-ի ղեկավարը կարծում է, որ որոշ կրիպտոարժութային նախագծեր կարող են խնդիրների առաջ կանգնել, քանի որ դրանք ստեղծվել են շուկայի զարգացման պիկի ընթացքում։ Այդ իսկ պատճառով, անկման ժամանակ ներդրողների մոտ տպավորություն է ստեղծվում, որ կրիպտոձմեռ է սկսել։ Շուկայի հին անդամները իրավիճակն ընդունում են ավելի հանգիստ, նրանք զարգանում և նույնիսկ հավաքում են աշխատակազմ, ասել է Չժաոն։ Նախորդ շաբաթ Binance-ի ղեկավարը հայտնել է, որ բորսան պատրաստվում է ընդունել շուրջ 2000 նոր աշխատակիցների, այն դեպքում, երբ այլ առևտրային հարթակներ մարդկանց հեռացնում են աշխատանքից՝ հիմնվելով կրիպտոարժույթի շուկայի բարձր անկայունության վրա»։

Չժաոն հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից սկսված հետազոտությունը՝ կապված 2017 թվականին BNB վաճառքների հետ։ Կարգավորիչը ցանկանում է պարզել՝ արդյո՞ք դա եղել է արժեքավոր թղթերի չգրանցված վաճառք։ Չժաոն միայն ասել է, որ Binance-ն համագործակցում է աշխարհի տարբեր կարգավորիչների հետ։ Եթե նրանց մոտ հարցեր է առաջանում, ապա բորսան պատասխանում է անցկացնելով սեփական հետազոտությունը կամ ոչ։

Ավելի վաղ, Binance-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ թվային ակտիվների վերահսկողությունը անհրաժեշտություն է ոլորտի ամբողջական զարգացման համար, այսպիսով՝ կարևոր է կապ պահպանել կարգավորող մարմինների հետ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2