21/06/2011 17:27
ՀՀ ՏՄՊՊՀ – ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է` ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները մշտապես հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են: Հիշեցնենք, որ Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում մի քանի անգամ բացահայտվել են այս ոլորտում անբարեխիղճ մրցակցության և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր, որոնց առնչությամբ Հանձնաժողովը համապատասխան պատժամիջոցներ է կիրառել:
Նշենք, որ հունիսի 20-21-ը փորձի փոխանակման նպատակով Հայաստանում էին Գերմանիայի դաշնային ցանցային գործակալությունից Զաբինե Բրոսսը և Դաշնային մենաշնորհային պայմանագրերի գերատեսչության աշխատակից Քրիստիան Բոնգարդը, որոնք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրեցին սեմինար-քննարկում՝ հեռահաղորդակցության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Նրանք անդրադարձան արդիական ինտերնետային առաջարկներին, ներկայացրեցին, թե ինչպիսի ռազմավարություն է որդեգրել Գերմանիայի դաշնային կառավարությունը՝ լայնաշերտ կապի ոլորտում, ինչպես նաև ինտերնետ ծառայությունների համար գանձվող սակագներին:
Գերմանացի մասնագետներն անդրադարձան նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից հեռահաղորդակցության ոլորտում հարուցված վարույթներին:Քննարկում ծավալվեց ՏՄՊՊՀ-ի համար կարևորություն ներկայացնող խնդիրներից մեկի՝ միջազգային ռոումինգ ծառայությունների սակագների իջեցման վերաբերյալ: Տեղեկացնենք, որ Եվրամիության երկրների շրջանակներում բջջային կապի միջազգային ռոումինգ ծառայությունների մատուցման սակագների իջեցումից հետո Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությունը հարուցեց վարչական վարույթ՝ ռոումինգ ծառայությունների բարձր սակագները հնարավոր օրենքի խախտում ամրագրելու նպատակով: ՌԴ օպերատորները հոժարակամ իջեցրեցին ռոումինգ ծառայությունների մատուցման սակագները և նման առաջարկ ներկայացրեցին ԱՊՀ անդամ երկրների, այդ թվում նաև Հայաստանի օպերատորներին: Թեև ներկայումս Հայաստանում այս ծառայության սակագինը դեռևս որոշակիորեն մնում է բարձր մակարդակի վրա, սակայն նվազեցման ուղղությամբ տարվող գործընթացն ընթացքի մեջ է:
Միջազգային պրակտիկայում բջջային կապի օպերատորները բաժանորդին ընձեռում են հնարավորություն՝ պահպանելելով հեռախոսահամարը անցում կատարել մեկ այլ օպերատորի: Անդրադառնալով այս թեմային, Զաբինե Բրոսսը ներկայացրեց, որ սա Գերմանիայում վաղուց կիրառվող մեթոդ է ընդ որում ոչ միայն բջջային, այլ նաև ֆիքսված կապի ոլորտում: Խնդիրն այսօր արդիական է նաև Հայաստանի համար և այս ուղղությամբ ևս բջջային օպերատորների կողմից արվում են որոշակի քայլեր:
Քննարկումը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբսը տարեսկզբին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի համատեղ ջանքեր կգործադրվեն Հայաստանում մրցակցության ոլորտի բարելավման ուղղությամբ:
22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
Արծաթ
389.28
+2.75