21/06/2011 17:38
ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ – ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 7.9%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: Համաձայն այս վերլուծության` 2011թ.–ի ապրիլ ամսին ՀՀ խոշոր հարկ վճարողների մոտ իրացումից հասույթը կազմել է 191.9 մլրդ դրամ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 7.9 %-ով: Ըորում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 250 կազմակերպությունների մոտ և նվազում` 190-ի մոտ:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
