Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՀՀ տնտեսական կայունության հեռանկարները՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի հանդիպման օրակարգում
29/06/2022 16:00
Կիսվել

ՀՀ տնտեսական կայունության հեռանկարները՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի հանդիպման օրակարգում

Միջազգային ու տարածաշրջանային գործընթացները նոր մարտահրավերներ են նետել բիզնեսներին՝ պարտադրելով այնպիսի ռազմավարությունների ներդրում, որոնք մի կողմից կապահովեին ընկերությունների բիզնես տեսլականները, մյուս կողմից՝ կերաշխավորեին կայուն բիզնես գործառնություններ։ Այսօրինակ հարցերն էին «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի՝ «բիզնես նախաճաշի» ձևաչափով կազմակերպած հանդիպման քննարկման օրակարգում։

«Բազմակողմ ձևաչափով այս հանդիպումները լավ հնարավորություն են՝ վեր հանելու Հայաստանի բիզնես միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործոններն ու պայմանները, ուղենշելու տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզը։ Մեր նպատակն է՝ համատեղել ջանքերը տնտեսական ներուժի բացահայտման ու նոր ներդրումների ներգրավման նպատակով»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդակցության տնօրեն Վահան Դիլանյանը, որը նշեց «Գալաքսի» խմբի ռազմավարությունը գործընկերային կապերի հաստատման և տնտեսության զարգացմանը նպաստելու տեսանկյունից։

«Նմանատիպ միջոցառումները չափազանց կարևոր են պետական ու մասնավոր ոլորտների միջև կառուցողական երկխոսություն ձևավորելու համար, որովհետև միայն մեկտեղված ուժերով է հնարավոր նպաստել բիզնեսի առջև ծառացած խնդիրների լուծմանը»,-նշեց Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։

ՀՀ տնտեսական կայունության հեռանկարները՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի հանդիպման օրակարգում

Նա նաև իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ միևնույն ժամանակ, հատկանշելով «Գալաքսի» ընկերությունների խմբի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացում։

Իր ելույթում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերլուծաբան  Ֆրանչեսկո Ալֆոնսոն կիսվեց Արևելյան գործընկերության անդամ-երկրների տնտեսության տարբեր ոլորտներում Ուկրաինայում պատերազմի ազդեցության հետևանքների վերաբերյալ վերլուծություններով։

«Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի՝ ռազմավարության և ինովացիայի գծով տեղակալ Էդգար Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության վրա արտաքին ցնցումների ազդեցությունը։

ՀՀ տնտեսական կայունության հեռանկարները՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի հանդիպման օրակարգում

TK & Partners-ի կառավարիչ գործընկեր Վարուժան Ավետիքյանն իր ելույթում անդրադարձավ վերատեղակայման (relocation) մարտահրավերներին՝ մատնանշելով դրանց հաղթահարման հնարավորությունները։

ՀՀ տնտեսական կայունության հեռանկարները՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի հանդիպման օրակարգում

Investin.AM հարթակի հիմնադիր Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց Հայաստանում ներդրումային դաշտի մրցակցային առավելությունները՝ բացահայտելով դրանց խթանները տարբեր ոլորտներում։

«Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի՝ բիզնես գործառնությունների գծով տեղակալ Էլինա Գաբրիելյանը խոսեց Խմբի ներդրումային նախագծերի և վերջին տարիների սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին։

ՀՀ տնտեսական կայունության հեռանկարները՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի հանդիպման օրակարգում

Միջոցառմանը ներկա էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը, ով ողջունեց մասնակիցներին, կարևորեց նմանատիպ քննարկումների կազմակերպումը և պատասխանեց հարցերին։ «Բիզնես նախաճաշին» մասնակցեցին նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը: Իր գործունեության ավելի քան 20 տարվա ընթացքում «Գալաքսին» ստեղծել ու զարգացրել է 15 բիզնեսներ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում՝ ապահովելով կառավարումը և ռազմավարական զարգացումը։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոններն են եղել ոլորտային նորարարությունը, արդյունավետ թիմային ներգրավվածությունը և շարունակական ուսուցման հիման վրա մշակված պատասխանատու բիզնես մշակույթը:

Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան հիմնադրվել է 2015թ. հոկտեմբերին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ: Այն հանդիսանում է Եվրոպական Բիզնես Կազմակերպությունների Համաշխարհային Ցանցի անդամ, որը ներկայացնում է Եվրոմիությունից դուրս գտնվող 42 շուկա։ Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանում բիզնես համայնքին, թեթևացնել վերջինիս ինտեգրումը, նպաստել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75