Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 6.7 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
23/06/2011 12:17
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 6.7 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2011 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.7 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 56.2 մլրդ դրամի դիմաց: ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` շեղումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 56.6 մլրդ դրամից օգտագործվել է ընդամենը 21.7 մլրդ դրամ և չեն ստացվել արտաքին աղբյուրներից նախատեսված 22.9 մլրդ դրամի վարկային միջոցները: Անցած ժամանակահատվածում ներքին աղբյուրների գծով պակասուրդի ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 26.1 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` -19.5 մլրդ դրամ: 

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում շուրջ 5.4 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցները, 20.8 մլրդ դրամ` ֆինանսական ակտիվները: Մասնավորապես` 6.1 մլրդ դրամ ստացվել է գանձապետական պարտատոմսերից: Մուրհակների մարման նպատակով կիսամյակային ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 89.8%-ով: Այդ նպատակով պետական բյուջեից տրամադրվել է 19.7 մլն դրամ: 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 2.5 մլրդ դրամի վարկեր (առաջին կիսամյակում ծրագրվածի 93.8%-ը), որից 1 մլրդ դրամը` Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի 1-ին բաղադրիչի ֆինանսավորման, 936.7 մլն դրամը` "Ներմուծում` ազատ շրջանառության համար" մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց, 467.4 մլն դրամը` "Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն" հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպությանը բյուջետային վարկեր տրամադրելու նպատակով: 50 մլն դրամ է տրամադրվել "ՍԻՍ-95" ՍՊԸ-ին` տեղական կենսապարարտանյութերի արտադրությունը խթանելու նպատակով: Շուրջ 1.6 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից` 12.4%-ով գերազանցելով առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշը: 716 մլն դրամ ուղղվել է «ՎՏԲ-Հայաստանե ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը, որը կատարվել է առաջին կիսամյակում ծրագրված չափով:

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -19.5 մլրդ դրամ, որից -3.1 մլրդ դրամը` փոխառու միջոցների,  16.4 մլրդ դրամը` ֆինանսական ակտիվների գծով: Նշված 3.1 մլրդ դրամն ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 1.8 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը: 572.2 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 412 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 51.9 մլն դրամ` ԳԶՄՀ, 115.8 մլն դրամ` ՎԶԵԲ, 59.7 մլն դրամը` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 16.5 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը: 

2011 թվականի հունվար-մայիս ամիսներին շուրջ 15.9 մլրդ դրամ տրամադրվել է ԼՂՀ ին որպես միջպետական վարկ: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով կատարվել է 120.9 մլն դրամի վճարում` առաջին կիսամյակում ծրագրված 124.9 մլն դրամի դիմաց: Ստացված գումարից 49.1 մլն դրամը նախորդ տարվա պարտավորությունն է և Վրաստանի կողմից փոխանցվել է 2010 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է ընթացիկ տարվա հունվար ամսին: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 589.1 մլն դրամ` կազմելով կիսամյակային ծրագրի 99.8%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 46.5 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01