Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-Ի ՆՈՐԱԲԱՑ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
23/06/2011 11:40
Կիսվել

ՀՀ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ «ԶՎԱՐԹՆՈՑ»-Ի ՆՈՐԱԲԱՑ ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռնային համալիրին կից վերջերս բացված սառնարանային համալիրի կողմից մատուցվող ծառայություններին, դրանց սակագներին, կառուցվածքին և թողունակությանը տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և պտուղբանջարեղեն ու խաղող արտահանող ձեռնարկությունների ներկայացուցիչները եղել են նշված կառույցում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից:

«Սառանարանային համալիրի գործարկումը առաջընթաց քայլ է հանրապետության տնտեսության զարգացման համար, քանի որ մեր կառավարությունը որդեգրել է արտահանման խրախուսման քաղաքականություն` այդ ոլորտում մեծ տեղ հատկացնելով հատկապես գյուղմթերքների արտահանմանը: Սառնարանային համալիրը` արտահանման ոլորտը կայուն հիմքերի վրա դնելուց բացի, գյուղացիական տնտեսություններին և ֆերմերներին հնարավորություն կտա բարելավել արտադրանքի մատուցման որակը և արդյունքում ավելի շատ եկամուտ ստանալ»,- լրագրողների հետ ճեպազրուցում նշել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Ըստ փոխնախարարի, արդեն սկսվել է ծիրանի արտահանումը, որի 1 տոննայի պահպանման արժեքը մեկ օրվա համար` 1000 դրամ է: Ժամկետների և արտադրանքի ծավալների հետ կապված գործում է նաև զեղչային ճկուն համակարգ, որն առավել մատչելի կդարձնի արտահանման գործընթացը: Առաջիկայում կսկսվի նաև մյուս մթերքների արտահանումը:

«Առաջին խմբաքանակ ծիրանը, որը 2 օրից կհասցվի 10 տոննայի, առաքվելու է Ռուսաստանի Դաշնություն», – ասել է օդանավակայանի գլխավոր մենեջեր Անդրանիկ Շխյանը: Միջազգային չափորոշիչներով կահավորված սարքավորումների շնորհիվ օդի ջերմաստիճանը կառույցի ներսում 0 -4 աստիճան է: Գործում են նաև -20-ից ցածր ջերմաստիճան ապահովող սառցարաններ, որոնց շնորհիվ հումքը կպահպանի ինչպես ապրանքային որակը, համը, այլև քաշը:

Ընդհանուր առմամբ, համալիրում հնարավոր է ընդունել 500 տոննա գյուղատնտեսական արտադրանք:

Կառույցը, որի հատակն ու պատերը երեսպատվել են ֆրանսիական արտադրության հատուկ ջերմամեկուսիչ պանելներով, համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69