2012Թ.-Ի ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 2,3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2012 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական հեռուստեսային գովազդային ծախսերը, 2010 թվականի համեմատությամբ, կաճեն 9-18 տոկոսով, և կկազմեն շուրջ 2,3 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2010 թվականի հունվարին ընդունված օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ-ում թույլատրվում է ծախսել անսահմանափակ քանակությամբ գումարներ:
ԱՄՆ նահագահական հերթական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի նոյեմբերի 6-ին: