Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահը դարձել է 250 միլիոն եվրո արժեղությամբ ֆոնդի համահիմնադիր
01/07/2022 13:19
Կիսվել

ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահը դարձել է 250 միլիոն եվրո արժեղությամբ ֆոնդի համահիմնադիր

ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ պարոն Խալեդ Հելիոուին երեք այլ եվրոպացի ներդրողների հետ համահիմնադրել է 250 միլիոն եվրոյի վենչուրային ֆոնդ՝ նորաստեղծ ձեռնարկություններում ներդրումներ անելու նպատակով։ Խալեդ Հելիոուին ակտիվ ներդրող է, ով աջակցում է հստակ առաքելություն ունեցող նորաստեղծ ձեռնարկություններին, ինչպիսիք են Uber-ը (պարոն Հելիոուին հանդիսացել է ընկերության առաջին եվրոպական ներդրողը), Deliveroo- ն, Student.com-ը, Werlabs-ը, Soldo-ն, Upgraded-ը, Yumi- ն և Bolt-ը: Խալեդ Հելիոուի մասնակցությամբ այս՝ ֆինանսական աշխարհում նշանակալի իրադարձությանը անդրադարձել են ոլորտի առաջատար լրատվամիջոցները, ինչպիսիք են օրինակ Techcrunch-ը, որն ընդգծել է նաև պարոն Հելիոուիի մասնակցությունը ԱՆԻՖ-ում, և Financial Times-ը։ Financial Times-ի հոդվածի թարգմանությունը՝ ստորև։

Plural-ը գործարկում է 250 միլիոն եվրո արժողությամբ հիմնադրամ եվրոպական տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկությունների համար

Չորս եվրոպացի ձեռնարկատերեր հիմնել են 250 միլիոն եվրոյի ֆոնդ՝ աջակցելու տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկություններին տարածաշրջանում, ձգտելով կոտրել  ավանդական վենչուրային կապիտալի մոդելը՝ ստեղծելով գործընկերների միջև անմիջական ներդրումային հարթակ:

Plural կոչվող նոր ֆոնդի համահիմնադիրներն են Տաավետ Հինրիկուսը, միջազգային վճարումների Wise ընկերության համահիմնադիրը, Յան Հոգարտ, Songkick ընկերության համահիմնադիր, Սթեն Թամկիվի, Teleport-ի համահիմնադիր, և Bigpoint-ի նախկին գործադիր տնօրեն Խալեդ Հելիոուին:

Խումբը նպատակ ունի առաջիկա 18 ամիսների ընթացքում ներդրումներ կատարել ավելի քան 25 նորաստեղծ ձեռնարկություններում՝ վերցնելով նախնական փուլի բաժնետոմսեր 1-ից մինչև 10 միլիոն եվրո: Եթե հաջողվի, Plural-ը տասնյակ այլ ձեռնարկատերերի կներգրավի որպես ներդրողներ և ավելի մեծ միջոցներ կհավաքի եվրոպական ստարտափներին խթանելու համար:

Այս քայլը տեղի է ունենում տեխնոլոգիական անկման ժամանակ, որը ստիպել է շատ վենչուրային ընկերությունների նվազեցնել ներդրումները՝ մեկնաբանելով, որ դժվարացել է գնահատել ստարտափները, բաց ​​և մասնավոր շուկաներում տիրող ցնցումների պայմաններում:

Սակայն համահիմնադիր Հինրիկուսը, ով անցյալ տարի Wise-ը ներկայացրել էր Լոնդոնում, որը գնահատվել է մոտ 9 միլիարդ ֆունտ ստեռլինգ, ասում է, որ հիմնադրամը արձագանքն է Եվրոպայի ստարտափ հատվածի առաջընթացին, որը հասունանում է Սիլիկոնյան հովտի նման, երբ հաջողակ ձեռնարկատերերի մի սերնդին հաջորդում է մյուսը:

Օրինակ, նա ասում է, որ eBay-ի կողմից 2,6 միլիարդ դոլարով 2005 թվականին գնված տեսահեռախոսակապի ընկերության՝ էստոնական Skype-ի, ամենավաղ շրջանի աշխատակիցներից ոմանք Էստոնիայում հիմնել են այլ հաջողակ նորաստեղծ ընկերություններ, ինչպիսիք են Wise-ը և Bolt-ը։ Երկուսն էլ դարձան «միաեղջյուր» բիզնեսներ, որոնց արժեքը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:

Այժմ Էստոնիայում կա 10 «միաեղջյուր»  բիզնեսներ՝ այսինքն մեր բնակչության յուրաքանչյուր 130,000-ից մեկը, մինչդեռ Չինաստանում՝ 7 միլիոնից մեկը: Ստարտափներն իրենց ազդեցությունն են ունեցել Էստոնիայի ՀՆԱ-ի մակարդակի վրա։ Մենք ցանկանում ենք, որ սա տարածվի ամբողջ Եվրոպայում»,- ասել է Հինրիկուսը: Թեև տեխնոլոգիական ոլորտում ներկայիս անկումը կարող է ազդել կարճաժամկետ գնահատումների վրա, նա ասաց, որ դա չի փոխի երկարաժամկետ միտումները:

Plural-ի չորս ներդրումային գործընկերներից յուրաքանչյուրը, որոնք միասին ներդրել են Plural-ի կապիտալի ավելի քան 10%-ը, կգտնեն և կհովանավորեն գործարքներ առանց ներդրումային կոմիտեի պաշտոնական հաստատման:

Ֆոնդը նաև ակնկալում է մինչև տարեվերջ ներգրավել ընդհանուր առմամբ 10 ձեռներեցների՝ որպես ներդրող։ Եվրոպական վենչուրային ընկերությունների գործընկերների միայն 8%-ն էին ձեռներեցներ՝ համեմատած ԱՄՆ-ի համանման ֆոնդերի ավելի քան 50%-ի հետ:

Մրցակից վենչուրային կապիտալի ընկերությունները կասկածի տակ են դնում պնդումը, թե ձեռներեցները լավագույն ներդրողներն են: Նրանք նաև պնդում են, որ վենչուրային ընկերությունների ձեռնտու է ունենալ տարբեր  ներդրումային գործընկերներ՝ ներառյալ պրոֆեսիոնալ ֆոնդերի կառավարիչները և ներդրումային բանկերի MBA կրթությամբ ֆինանսական փորձագետները, որոնք կարող են լավագույնս ձևավակերպել գործարքները հետագա փուլում: ԱՄՆ-ի որոշ վենչուրային ընկերություններ, ինչպիսիք են Andreessen Horowitz-ը, սկիզբ են առել որպես ձեռնարկատերերի ղեկավարած ընկերություններ, սակայն դրանից հետո ընդլայնել են իրենց գործընկերությունը:

Հոգարտն նշում է, որ վենչուրային ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը  այնքան էլ օգտակար չեն եղել ներդրումային որոշումներ կայացնելու համար, երբ ինքը հիմնադիր էր: Plural- ի չորս  գործընկերներն իրենց անվանում են «աշխանքի ընդունվելու համար անպիտան», քանի որ նրանց մոտեցումները չէին տեղավորվում ընկերությունների ավանդական մոդելի մեջ,  եւ նրանք ցանկանում էին առաջամարտիկ լինել ավելի ապակենտրոն ներդրումային մոտեցման մեջ:

Մենք չենք սիրում հիերարխիա, և վենչուրային ընկերությունների մեծ մասը ծաղկում է հիերարխիայի վրա: Միակ ճանապարհը, որով մենք կարող ենք ազդել հարյուրավոր սկսնակ ձեռնարկությունների վրա, դա մեզ նմանների թվի մեծացումն  է», – ասում է  Հոգարտը: «Ֆոնդը գործարկելու ամենաանարդյունավետ միջոցը փոքր թվով պարտնյորներով ահռելի գումարներ կառավարելն է։ Մենք ուզում ենք հակառակն անել»։

Թեև Plural-ը դեռ հստակ որոշում չունի, թե որ ոլորտներին աջակցել, այն ակտիվորեն կփնտրի բիզնեսներ մարգինալացված շրջանակներից, ովքեր դժվարությամբ են գտնում ֆինանսավորում: «Եվրոպայում հսկայական չօգտագործված ներուժ կա և դա շատ ոգևորիչ է։ Հրաշալի բիզնես հիմնադիրներ կարող են գալ ցանկացած վայրից: Ընդամենը պետք է ընտրել մարդկանց, ովքեր չեն համապատասխանում վենչուրային կապիտալիստների ավանդական օրինակին», – ասաց Հելիոուին:

Որպես օրինակ՝ նա բերում է Mos-ը՝ ֆինտեխ ընկերություն, որում Plural-ն արդեն ներդրումներ է կատարել, որը հիմնադրվել է թունիսցի իրավապաշտպան Ամիրա Յահյաուիի կողմից, ով որոշ ժամանակ անօրինական ներգաղթյալ էր Եվրոպայում: Յահյաուին հետո տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ նրա ընկերությանն աջակցել են խոշոր վենչուրային խմբերը, ինչպիսիք են Sequoia-ն:

«Եվրոպայում չէին պատկերացնում որ կարելի է ներդրումներ կատարել օտարի, կնոջ, ներգաղթյալի բիզնեսում, ով չուներ նույնիսկ համալսարանական կրթություն։ Բայց ես դրսևորեցի ճկունություն և ոչ ստանդարտ մտածողություն», – ասում է նա: «Կարծում եմ, որ Plural-ը հնարավորություն ունի ամեն ինչ այլ կերպ անելու: Հաջողության հասնելու համար պարտադիր չէ որ քո անունը լինի Լուի, Խավիեր կամ Բենուա»:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75