Սալվադորը գնել է ևս 80 BTC. Կրիպտո՝ Bybit-ի հետ
Հինգշաբթի՝ հունիսի 30-ին, Սալվադորի կառավարությունը ձեռք է բերել հավելյալ 80 BTC՝ ընդհանուր 1.52 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Նայիբ Բուկելեն։
«Սալվադորն այսօր գնել է 80 BTC՝ յուրաքանչյուրը 19,000 դոլարով։ Բիթքոինը՝ ապագան է։ Շնորհակալություն մատչելի վաճառքի համար»,- գրել է Բուկելեն։
Հունիսի 30-ին առաջին կրիպտոարժույթի կուրսը հատել է 20,000 դոլարի մակարդակը, իսկ հետո նվազել 19,000 դոլարից ցածր։
Հուլիսի 1-ի գիշերը բիթքոինի արժեքը անցել է 20,800 դոլարը, իսկ այժմ կարգավորվել է հասնելով 19,500 դոլարի նիշերին։
Նախորդ գնումը Սալվադորը կատարել է մայիսին՝ առաջին կրիպտոարժույթի գնանշումների նվազման պատճառով՝ 30,000 դոլարից ցածր: Այնուհետև Բուկելեն հայտարարեց հավելյալ 500 BTC գնելու մասին ~ 30,744 դոլար միջին գնով:
Շուկայի հետագա անկման ժամանակ պետական ֆոնդում պահվող քոիններից երկրի «թղթային» կորուստը գերազանցեց 46.1 միլիոն դոլարը։
Առաջին անգամ երկրի կառավարությունը սկսեց թվային ոսկի գնել 2021 թվականի սեպտեմբերին երկրում կրիպտոարժույթի օրինականացման նախօրեին։ Այդ նպատակով իշխանությունները ստեղծել են հատուկ հիմնադրամ՝ 150 միլիոն դոլարի չափով։
Արդեն սեպտեմբերի վերջին կառավարությունն օգտվեց փոխարժեքի 45,000 դոլարի անկումից՝ ձեռք բերելով լրացուցիչ 150 BTC՝ ընդհանուր պահուստները հասցնելով 700 BTC-ի:
Նոյեմբերին գնի անկման պայմաններում գնվել է ևս 100 BTC։
Հունվարին Սալվադորը գնել է 410 BTC շուկայի կարգավորման պայմաններում: Առքի միջին գինը կազմել է 36,585 դոլար։
Հունիսի կեսերին Բուկելեն խորհուրդ տվեց չանհանգստանալ առաջին կրիպտոարժույթի գնանշումներով։ Նրա խոսքով, թվային ոսկու մեջ ներդրումները «անչափելի» կաճեն արջային ցիկլի ավարտից հետո։
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։
ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։
Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։