ՎԵՐՋԻՆ ԱՂԵՏՆԵՐԸ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՐԵԼ ԵՆ 210 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
Ճապոնիայի տնտեսությունը երկրաշարժի և ցունամիի պատճառով կրել է շուրջ 210 մլրդ դոլարի վնաս: Ըստ Ճապոնիայի կառավարության հայտարարության` 2011 թվականի մարտի 11 Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից առավել շատ տուժել է Հոնյսյու կղզին: Ընդհանուր առմամբ, երկրաշարժից և ցունամիից ավերվել են մոտ 9 շրջան:
Երկրաշարժից տուժած կառույցների կրած վնասը գնահատվում է մոտ 129 մլրդ դոլար կամ 10,4 տրիլիոն յեն: Միևնույն ժամանակ, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներին հասցված վնասը գնահատվում է համապատասխանաբար 24 և 16 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ տրանսպորտի ենթակառուցվածքներին հասցված վնասը` 27 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, աղետից զոհվել և անհետ կորել են մոտ 23 հազար մարդ: