24/06/2011 15:33
ՄԱՅԻՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 37%-ՈՎ
2011 թվականի մայիս ամսվա ընթացքում մեր հանրապետությունում իրականացվել են հիփոթեքային գրավադրման 211 գործարքներ: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների` հիփոթեքային գրավադրման գործարքնրի 141-ն իրականացվել են Երևանում: Ընդ որում, հիփոթեքային գրավադրման գործարքների 81.5%-ն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 16.1%-ն` անհատական բնակելի տների, 0.5-ական %-ը` արտադրական նշանակության օբյեկտների ու այգետնակների և 1.4%-ը` հողերի նկատմամբ:
Հաշվետու ամսում, նախորդ ամսվա համեմատությամբ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 2.3%-ով, ընդ որում Երևանում նվազել է 17.5%-ով, իսկ մարզերում միասին վերցրած աճել` 55.6%-ով:
2010թ. մայիսի համեմատ, ՀՀ-ում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 37.0%-ով, ընդ որում Երևանում` 22.6%-ով, իսկ մարզերում միասին վերցրած` 79.5%-ով:
09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
Արծաթ
689.54
-26.54
18:04 09/07/26
17:36 09/07/26
