ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 24 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 41 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հաշվետու այս ժամանակահատվածում նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը գրանցել են դրամով տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալի անկում և դոլարով տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալի աճ:
Նշենք, որ հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 34.5 մլն ԱՄՆ դոլար: