LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 28/06/11
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինն աճել է 1.10%-ով և կազմել 2503.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 9008.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.24%-ով և կազմել 22066.0 դոլար, անագի գինն աճել է 1.41%-ով և կազմել 25268.0 դոլար, կապարի գինը նվազել է 0.25%-ով և կազմել 2559.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.09%-ով և կազմել 2259.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.17%-ով և կազմել 34000.0 դոլար, իսկ կոբալտի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 35500.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: