Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ  ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
28/06/2011 12:43
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը երեկ` հունիսի 27-ին, ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության կողմից որպես առաջնահերթություն ճանաչված գյուղատնտեսության զարգացմանն ուղղված  վարկային ծրագրի  տրանսպորտային խնդիրներին առնչվող հարցեր: Պարոն Հապին նշել է, որ ներկայումս տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ` հիմնականում սոցիալական ծրագրերից անցում է կատարվում  գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը` ուղղակի աջակցություն ֆերմերներին, ոռոգման համակարգերի ու ենթակառուցվածքների բարելավում, ինչը ենթադրում է նաև որակյալ ճանապարհների առկայություն: Այդ համատեքստում քննարկվել է կենսական ճանապարհների բարելավմանն ուղղված 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային ծրագիրը:

Կարևորելով գյուղական ճանապարհների դերը գյուղատնտեսության զարգացման գործում` Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ նախարարության կողմից իրականացվում են ճանապարհների ուսումնասիրություններ` հատկապես լեռնային և հեռավոր գյուղերի համար գրունտային ճանապարհների կառուցման հնարավորության տեսակետից: Նախարարը միաժամանակ նշել է  մայրուղիների ծրագրի` մասնավորապես, տարածաշրջանային նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ավտոմոբիլային ճանապարհի և դեպի Վրաստանի սահման տանող երկու մայրուղիների, ֆինանսավորման անհրաժեշտությունը, ինչի վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Համաշխարհային բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ:

Քննարկվել են նաև նախագծման, ճանապարհային նոր տեխնոլոգիաների կիրառման, ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման խնդիրներ: 

Հանդիպման ժամանակ  անդրադարձ է եղել  Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի ավտոկայանների կոնցեսիայի կազմակերպմանն ու իրականացմանը տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցին ևս, որը, ըստ ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարի,  ներկայումս քննարկվում է  Համաշխարհային բանկում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01