
Արտահանման ծավալներն ԱՄՆ-ից Ռուսաստան շարունակում են նվազել
ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանման ծավալները մայիսին ապրիլի համեմատ նվազել են 13 տոկոսով՝ կազմելով 77,4 միլիոն դոլար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Առևտրի նախարարությունը։
Ռուսաստանից ԱՄՆ արտահանման ցուցանիշը ևս նվազել է։ Ռուսական ապրանքների ներմուծումն ԱՄՆ մայիսին կրճատվել է մինչև 1,1 միլիարդ դոլարով։ Երկրների միջև արտաքին առևտրային գործառնությունների բացասական հաշվեկշիռը հասել է 1 միլիարդ դոլարի։
Առևտրային գործառնությունների ծավալի կրճատումը կապված է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ։
Փետրվարին ԱՄՆ-ն Ռուսաստան է արտահանել 498 միլիոն դոլարի ապրանք, մարտին՝ 101 միլիոն դոլարի, ապրիլին՝ 89 միլիոն դոլարի։