28/06/2011 15:30
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՊԱՀԱՆՋԻ. ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ «ՀԵՏԱՂԵՏԱՅԻՆ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ճապոնիայում ստեղծվել են երկու նոր նախարարություններ` երկրում ճգնաժամի և ցունամիի հետևանքները վերացնելու նպատակով: Նոր ձևավորված այս պետական կառույցներից մեկի գործունեությունն ուղղված է լինելու բացառապես այս երկրի հնարավորիս արագ վերականգնմանը, իսկ մյուս նախարարությունը զբաղվելու է ատոմային էլեկտրակայանների վթարային հետևանքների շտկման աշխատանքներով:
Նշենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասները գնահատվում են շուրջ 209 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում երկրաշարժից տուժած միայն կառույցների կրած վնասը գնահատվում է մոտ 129 մլրդ դոլար, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներին հասցված վնասը գնահատվում է համապատասխանաբար 24 մլրդ և 16 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ տրանսպորտի ենթակառուցվածքներին հասցված վնասը` 27 մլրդ ԱՄՆ դոլար: Պաշտոնական տվյալների համաձայն, աղետից զոհվել և անհետ կորել է մոտ 23 հազար մարդ:
28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
Արծաթ
759.48
+16.39
12:31 29/09/26
10:50 29/09/26
10:30 29/09/26
20:16 28/09/26
