29/06/2011 15:23
ZYNGA-Ն ՄՏԱԴՐԻ Է IPO-Ի ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼ 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Սոցիալական ցանցերի համար ինտերնետային օնլայն-խաղեր արտադրող ամերիկյան Zynga ընկերությունը պատրաստվում է իրականացնել IPO (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում), որի արդյունքնում ընկերությունն ակնկալում է ներգրավել 1,5-2 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես նշվում է Zynga ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ` որպես IPO-ի գլխավոր կազմակերպիչ հանդես կգա Morgan Stanley ներդրումային բանկը: Միևնույն ժամանակ, IPO-ի մասնակից կդառնան նաև Goldman Sachs, Bank of America Merrill Lynch, Barclays և JPMorgan բանկերը:
IPO-ի իրականացման համար ընկերությունն արդեն իսկ ներկայացրել է համապատասխան դիմում:
Նշենք, որ Zynga-ն բորսայում կտեղաբաշխի իր բաժնետոմսերի ընդամենը 10%-ը, որի արդյունքում ընկերության շուկայական արժեքը կգնահատվի մոտ 15-20 մլրդ ԱՄՆ դոլար:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
