Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՎԱՐՉԱՊԵՏ – ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
30/06/2011 11:24
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ – ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ` հունիսի 29-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայկական կողմի հրավերով` Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստը Երևանում անցկացնելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ ձեր հերթական հանդիպման վայրը Երևանն էր: Այն հարցերը, որ դուք քննարկել եք, արդիական են նաև մեզ համար: Մենք ուշադրությամբ հետևում ենք ձեր նիստերին, տեղեկանում, թե ինչ հարցեր են քննարկվում և ինչպիսի մոտեցումներ կան: Մեր նպատակն է` հնարավորինս զարգացնել տեղական ինքնակառավարումը Հայաստանում: Այդ տեսակետից ժողովրդավարության ամրապնդման համար տեղական ինքնակառավարման խնդիրները կարող են էական դերակատարություն ունենալ քաղաքացիական հասարակություն ձևավորելու առումով»:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին ընդունելության համար և ներկայացրել իրենց երկրներում տեղական ժողովրդավարության վիճակը և զարգացման միտումները: Հանձնաժողովի նախագահ, ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանն խոսել է հանձնաժողովի գործունեության ուղղությունների մասին, ներկայացրել հանձնաժողովի նիստի աշխատանքների ընթացքը և Ստրասբուրգում հոկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում ներկայացվելիք զեկույցները: Նա նշել է, որ Ստրասբուրգից դուրս արտագնա նիստերը հնարավորություն են տալիս ավելի լավ ծանոթանալ անդամ երկրներին և խորացնել համագործակցությունը:

Կարևորելով տեղական ժողովրդավարության զարգացումը և ՏԻՄ կայացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը` կառավարության ղեկավարն ասել է, որ այս տարի նշվում է Հայաստանի ՏԻՄ 15-ամյակը, և այդ առթիվ ձևավորվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01