Հունիսին գնաճի ցուցանիշն Իսպանիայում ամենաբարձրն է՝ 1985-ից ի վեր
Ընթացիկ տարվա հունիսին Իսպանիայում գնաճը հասել է 10,2 տոկոսի։
Ըստ Թագավորության վիճակագրության ազգային ինստիտուտի՝ ընդհանուր սպառողական գների ինդեքսի տարեկան ցուցանիշը հունիսին կազմել է 10,2 տոկոս: Սա ամենաբարձր ցուցանիշն է 1985 թվականի ապրիլից ի վեր։
Սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների գները հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12,9 տոկոսով։ Սա ամենազգալի աճն է 1994 թվականից ի վեր։ Վիճակագրության ինստիտուտն անդրադարձել է նաև վառելիքի և էլեկտրաէներգիայի թանկացմանը: