ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել է Եվրամիության (ԵՄ) երկարարժամկետ ֆինանսական ծրագիրը, որն ուղղված է ԵՄ բյուջետային ծախսերի ավելացմանը: Ընդունված ծրագրի համաձայն՝ 2014-2020 թվականներին ԵՄ-ի բյուջետային ծախսերը կավելացվեն 4% -ով և կկազմեն 971,5 մլրդ եվրո: ԵՀ-ն մտադիր է 2014-2020 թվականներին սառեցնել վարչական ծախսերը, որոնք այժմ կազմում են ԵՄ բյուջեի 5,7%-ը: Նշենք, որ ԵՄ բյուջետային ծախսերը ֆինանսավորվում են ԵՄ-ի անդամ երկրների ներդրումներով: