Տնտեսական

USD BUY - 369.50+0.00 USD SELL - 372.00-1.00
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 109.64+3.55 WTI - 97.61+3.40
COMEX:  GOLD - 4680.90-0.88 SILVER - 75.00-1.81
COMEX:  PLATINUM - 1987.40-2.12
LME:  ALUMINIUM - 3578.00-1.16 COPPER - 13213.00-1.07
LME:  NICKEL - 19097.00+1.92 TIN - 49336.00-1.75
LME:  LEAD - 1960.00+0.28 ZINC - 3398.00-1.59
FOREX:  USD/JPY - 159.07-0.15 EUR/GBP - 1.1714-0.05
FOREX:  EUR/USD - 1.1714-0.05 GBP/USD - 1.353+0.00
STOCKS RUS:  RTSI - 1150.64+0.94
STOCKS US: DOW JONES - 49167.79-0.13 NASDAQ - 24887.10+0.20
STOCKS US: S&P 500 - 7173.91+0.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 60537.36+2.36 TOPIX - 3735.28+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25925.65+0.04 SSEC - 4086.34-0.17
STOCKS EUR:  FTSE100 - 10321.09-0.56 CAC40 - 8141.92-0.19
STOCKS EUR:  DAX - 24083.53-0.19
27/04/2026  CBA:  USD - 371.56-0.27 GBP - 503.8+2.39
27/04/2026  CBA:  EURO - 436.43+2.06
27/04/2026  CBA:  GOLD - 56285-405 SILVER - 893.85-39.39
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է  ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ԱՅՆ ԱՌԱՋԻՆՆ Է ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
30/06/2011 18:01
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ԱՅՆ ԱՌԱՋԻՆՆ Է ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Ջիլավյանը եւ լեհական PWPW ընկերության լիազոր ներկայացուցիչ Յոզեֆ Ֆերբերն այսօր` հունիսի 30-ին, ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում թվային տախոգրաֆի համակարգի ստեղծման, ներդրման, աշխատանքների ձեռքբերման եւ գործարկման վերաբերյալ փոխադարձ ակտ: Համաձայն ստորագրված փաստաթղթի`  հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերը  եւ վարորդները հնարավորություն կունենան դիմել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն` ձեռք բերելու թվային տախոգրաֆների /հսկիչ սարքերի/ քարտեր:

Թվային տախոգրաֆն արձանագրելու է բեռնատար տրանսպորտային միջոցի արագությունը, անցած ճանապարհը և ամենակարևորը` վարորդի վարելու և հանգստի ռեժիմները: Համակարգի ներդնումը կնպաստի  Հայաստանի Հանրապետությունում և հանրապետության տարածքից իրականացվող միջպետական բեռնափոխադրումների անվտանգության բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը:

Թվային տախոգրաֆների տեղադրման անհարժեշտությունը բխում է “Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին” համաձայնագրի պահանջներից, որին Հայաստանը միացել է 2006թ.-ին:

Համաձայանագրի բաղկացուցիչ մասերից է թվային տախոգրաֆի ներդնումը համաձայնագրի անդամ պետություններում, որպեսզի հնարավոր լինի ապահովել միջպետական բեռնափոխադրումներում ներգրավված վարորդների աշխատանքի միասնական համակարգը :  Համակարգի ներդրումը  պայմանավորված է նաեւ նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված բեռնատար տրանսպորտային միջոցները 2011 թվականից հնարավորություն չէին ունենա մուտք գործել վերը նշված համաձայնագրի կողմ պետությունները: Նշենք, որ Անդրկովկասի երկրներից թվային տախոգրաֆի համակարգն առաջին անգամ ներդրվում է  Հայաստանում:

27/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.56
-0.27
Եվրո (EUR)
436.43
+2.06
Ռուբլի (RUR)
4.9449
-0.0003
Լարի (GEL)
138.18
-0.02
56285
-405
Արծաթ
893.85
-39.39