ԲԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Արդեն այսօրվանից բացվում են Մաքսային միության սահմանները, ինչը նշանակում է, որ միության անդամ երկրները` Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան «հրաժարվում են» միության սահմաններին մինչ այս իրակաանցվող վերահսկողությունից: Այսուհետ վերահսկողություն կիրականացվի միայն արտաքին սահմանների անցակետերում:
Նշենք, որ Մաքսային միությանը ներկայումս անդամակցում են երեք երկրներ` Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Այս տարվա ապրիլին միությանն անդամակցելու ցանկություն է հայտնել նաև Ղրղզստանը:
Հիշեցնենք, որ այս երկրները ժամանակավորապես դադարեցրել էին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցության գործընթացը` նպատակ ունենալով ստեղծել միասնական մաքսային համակարգ: 2009թ. հունիսի 9-ին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի կառավարությունները հաստատել են միասնական մաքսային համակարգի ստեղծման ծրագիրը, ինչը հնարավորություն տվեց այս երկրներին հանդես գալ որպես Մաքսային միություն` արդեն 2010թ. հունվարի 1-ից: